Տիկի՛ն Թանդիլյան, Դուք ունենալու եք ԲՀԿ-ի անվերապահ աջակցությունը. Նաիրա Զոհրաբյան

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը համարում է  ամենածանրաբեռնվածը, որովհետև վերահսկողություն է իրականացնելու և՛ Կենտրոնական բանկի, և՛ պետական բյուջեի, և՛ Հաշվեքննիչ հանձնաժողովի վրա։

Այս մասին այսօր հանձնաժողովի նախագահի թեկնածության քննարկման ժամանակ դիմելով թեկնածու Մանե Թանդիլյանին՝ ասաց պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Ձեր պրոֆեսիոնալիզմը միանշանակ բավարարելու է այդ ծանր բեռը առաջ տանելու համար։ Ուզում եմ նշել, որ տիկի՛ն Թանդիլյան, Դուք, ունենալու եք «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անվերապահ աջակցությունը»,-ասաց Զոհրաբյանը։

Վերջինս նշեց, որ աննախադեպ է, երբ հինգ օր խորհրդարանը քննարկում է ոլորտային հանձնաժողովների պաշտոններում հանձնաժողովների նախագահների թեկնածությունները։

«Սա դրական ազդակ է, որ ունենալու ենք պրոֆեսիոնալ խորհրդարան, որտեղ մարդիկ եկել են աշխատելու համար։ «Բարգավաճ Հայաստան»-ը աջակցելու է «Իմ քայլ»-ի առաջադրած ոլորտային բոլոր հանձնաժողովների նախագահների թեկնածուներին, որովհետև քննարկումների ժամանակ մենք տեսանք, որ առաջադրվել են թեկնածուներ, ովքեր կարողանալու են անել առավելագույնը, որ մենք մեր խորհրդարանական աշխատանքը կարողանանք կազմակերպել գրագետ և պրոֆեսիոնալ»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը։