ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը հանդիպել է Տնօրենների հայկական ինստիտուտի խորհրդի անդամների և Տնօրենների ասոցիացիաների եվրոպական կոնֆեդերացիայի պատվիրակության հետ։ Տնօրենների ասոցիացիաների եվրոպական կոնֆեդերացիայի ներկայացուցիչները նախարարի պաշտոնակատարի հետ զրույցում ներկայացրել են կազմակերպության գործունեությունը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են կորպորատիվ կառավարման ինստիտուտի զարգացման հարցերը։ Տիգրան Խաչատրյանը, կարևորելով ինստիտուտի կայացումը Հայաստանում, նշել է, որ Կառավարությունը …

