Ամփոփելով 2017 թ. ԿԳՆ-ի գործունեությունը՝ այսօր լրագրողների հետ հանդիպմանը կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը ներկայացրեց նախարարության կողմից իրականացված 27 միկրոծրագրերը՝ առանձնացնելով դպրոցաշինությունը: Նա նշեց, որ 5 ավագ դպրոցի շինարարական աշխատանքներ են ընթանում, որոնց վրա 2017 թ. 2.893.000 դոլարի վարկային միջոցներ են ծախսվել. «2018 թվականին ևս 5-6 դպրոց կավելանա: Վերանորոգումների համար 2 մլն 733 հազար դոլարին …