Հայաստանի և Ադրբեջանի բանակցային գործընթաց է սկսվել․ բացակայում է Արցախը․ կարծիքներ

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ-ի նախագահ, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը վստահեցնում է՝ ոչ մի փաստաթուղթ կամ որոշում, որն ընդունվել կամ ստորագրվել է առանց Արցախի մասնակցության, չի կարող լեգիտիմ լինել, իսկ ինչ վերաբերում է այդ հարցով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների վերջին հանդիպմանը, ապա դա, ըստ Ալավերդյանի, բանակցային գործընթացի նախապատրաստում է և ոչ ինքնին գործընթաց:

«Կարո՞ղ են արդյոք Հայաստանը և Ադրբեջանը խնդիրներ քննարկել: Այո՛: Բայց երկու ղեկավարների ստորագրած որոշումները, իրավական իմաստով ոչինչ են: Ցանկացած փաստաթուղթ կամ որոշում, որը կստորագրեն երկու ղեկավարները, օրինական չեն: Հայաստանն ընդամենը Արցախի անվտանգության երաշխավորն է»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Լարիսա Ալավերդյանը։

Վերջինիս խոսքով՝ Արցախի համար ոչինչ է այն փաստաթուղթը, որը կստորագրեն միայն Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները:

«Որևէ մութ անկյուն չկա այնպիսի հարցում, ինչպիսին է՝ ո՞վ և ինչ քաղաքական հունի մեջ է մտցրել հակառակ իր օրենքին, իրավունքին: Մտցրել են այնպիսի հունի մեջ, որից չի կարողանում դուրս գալ նաև այսօրվա իշխանությունը»,- ասաց Ալավերդյանը:

Ասուլիսին մասնակից, Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն էլ նշեց, որ այսօրվա իշխանությունը բոլոր իրավունքներն ունի նախորդի գործած սխալները մերժելու և Մադրիդյան  սկզբունքներից հրաժարվելու համար՝ առաջ տանելով բանակցությունների հայկական օրակարգ:

Արամ Սարգսյանը տեղեկացրեց, որ բաց նամակ են գրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ կապված Արցախի հակամարտության հետ:

«Սկսվել է բանակցային գործընթաց երկու կողմերի միջև՝ Հայաստանի և Ադրբեջանի, բացակայում է Արցախը, առանց որի որևէ որոշում կայացնել հնարավոր չէ: Մենք գտնում ենք, որ Նիկոլ Փաշինյանին անհրաժեշտ է ներկայացնել այն դիրքորոշումները, որոնք ի հայտ են եկել տարիների ընթացքում և կայուն ներկայացվել են, և դա համահայկական դիրքորոշում է՝ այն է, որ Արցախի Հանրապետությունը ձևավորվել է օրինական ճանապարհով, բոլոր միջազգային չափորոշիչներին համապատասխան և նրա անկախության հարցը Ադրբեջանից՝ քննարկման առարկա լինել չի կարող»,- ասաց Արամ Սարգսյանը։

Վերջինիս համոզմամբ՝ և՛ նախորդ իշխանությունը, և՛ այսօրվա իշխանությունը  պարտավոր են միջազգային հանրությանը ներկայացնել հարցի իրավական փաթեթը:

«Մեր մտահոգությունը գալիս է նրանից, որ այսօրվա երջանիկ վիճակը, որը տիրում է Ադրբեջանում այս կամ այն հանդիպումներից հետո, մեզ համար անհասկանալի է: Այո՛, մենք առաջարկում ենք խաղաղ գործընթաց սկսել, ոնց որ թե նրանք ականջալուր եղան դրան, բայց տարբեր տեսակետներ կան այդ խաղաղ գործընթացի վերաբերյալ»,- իր մտահոգությունները հայտնեց Արամ Սարգսյանը։

Քննարկման մասնակից, քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանն էլ նկատեց, որ հունվարի 16-ին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև տեղի ունեցածը ոչ թե բանակցություն էր, այլ խորհրդակցություն. «Սրանք խորհրդակցություններ են՝ պատրաստելու համար բանակցություններ, այդ պարագայում հասկանալի կլինի, որ Հայաստանը այդ խորհրդակցություններին չի ներկայանում Արցախի փոխարեն»:

Քաղաքագետը նաև նշեց, որ որոշակի մտավախություն ունի, որ Հայաստանի երիտասարդ քաղաքական գործիչները կփորձեն արտաքին քաղաքականությունը վարել ոգևորության ալիքի վրա, այլ ոչ սթափ դատողության և հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի ձևակերպումը, որ Հայաստանը բանակցություններ չի վարի Արցախի փոխարեն:

«Սա ենթադրում է, որ իշխանությունները տեղի ունեցողը բանակցություններ չեն համարում: Եթե դա այդպես է, ապա տեղի ունեցողը հասկանալի է: Հակառակ դեպքում՝ հասկանալի չէ: Գործող իշխանությունները, ինչպես և նախորդը, կապ չունեն փորձագիտական հանրույթի հետ: Մարդկանց թվում է, որ պաշտոն զբաղեցնելով՝ իրենք խելոքանում են: Դա այդպես չէ: Անցած տարիներին թույլ տրված սխալները խոսում են այն մասին, որ նաեւ համապատասխան ծառայություններ չկան»,- ասաց նա։