Դիտարկում ենք «Խաղաղ գործընթացի մասին» համաձայնագրի առաջադրումը. «Ի պաշտպանություն Արցախի Հանրապետութան» կազմկոմիտե

Լուրեր

18.01.2026 | 21:30
Վահագն Խաչատուրյանն այցելել է Ժնևի Սուրբ Հակոբ եկեղեցի
18.01.2026 | 21:21
Մհեր Գրիգորյանն ընդունել է Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպանին
18.01.2026 | 20:50
Սիրիայի բանակը անցել է Եփրատը և հարձակվել քրդերի դիրքերի վրա
18.01.2026 | 19:11
Խուսափեք երրորդ կողմերի միջամտությունից և հավելյալ վճարներից․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից զգուշացնում են
18.01.2026 | 18:39
Մակրոնը կոչ է արել ԵՄ-ին պատասխանել ԱՄՆ-ին «առևտրային բազուկայով»
18.01.2026 | 17:17
Bild. Գերմանացի զինվորականները վաղաժամ և «առանց բացատրությունների» լքել են Գրենլանդիան
18.01.2026 | 16:33
Մենք վստահ քայլերով շարժվում ենք միջազգային մեծ մրցաշարեր հյուրընկալելու ուղղությամբ․ ՀՖՖ նախագահի ուղերձը
18.01.2026 | 15:52
Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց ընտրանին այս տարվա առաջին ուսումնամարզական հավաքն անցկացնում է Գյումրիում
18.01.2026 | 15:30
Իլոն Մասկը հայց է ներկայացրել OpenAI-ի և Microsoft-ի դեմ՝ պահանջելով մինչև 134 միլիարդ դոլարի փոխհատուցում
18.01.2026 | 15:00
WP․ Պենտագոնը պատրաստվում է դեսանտայիններին ուղարկել Մինեսոտա
18.01.2026 | 14:06
Թրամփը ցանկանում է մեկ միլիարդ դոլար երկրներից՝ իր ստեղծած Խաղաղության խորհրդում մշտական անդամակցության համար
18.01.2026 | 13:48
Օդի ջերմաստիճանը հունվարի 20-22-ին կնվազի 7-10 աստիճանով
18.01.2026 | 13:25
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով բեռնատարների համար
18.01.2026 | 13:09
Նույն ընտանիքից զորակոչվեցին երկու ժամկետային զինծառայող՝ իգական և արական սեռի
18.01.2026 | 12:49
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, երաժշտագետ Դանիել Երաժիշտը 80 տարեկան է
Բոլորը

«Ի պաշտպանություն Արցախի Հանրապետութան» կազմկոմիտեն դիմում է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Արցախի հիմնահարցի կարգավորման բանակցային գործընթացի հարցով:

 

Դիմում

ՀՀ վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանին

 

Մեծարգո պարոն վարչապետ,

 

«Ի պաշտպանություն Արցախի հանրապետութան» կազմկոմիտեն (ստեղծվել է 1996թ.) Արցախի հիմնահարցի կարգավորման բանակցային գործընթացը երկարաժամկետ դիտարկման ենթարկելով, փաստում է.

  • բանակցությունները կառուցողական հունով տանելու, խաղաղ գործընթաց ամրագրելու ՀՀ և ԱՀ ջանքերը Ադրբեջանի կողմից մերժվում են:
  • Ադրբեջանի քաղաքականությունը խիստ ագրեսիվ է՝ ցեղասպանական եզրույթներով համեմված, արտահայտվում է վերջնագրային կերպով՝ անտեսելով իրավական տեսանկյունից անթերի կայացած իրողությունները, շարունակվում է հայկական կողմի ահաբեկումը պատերազմի վերսկսման սպառնալիքով, հարցականի տակ դնելով համաձայնության գալու հնարավորությունը:
  • Նախորդ իշխանությունների օրոք ձևավորված օրակարգով բանակցություններն անպտուղ են, հեռանկար չպարունակող, և ավելի «հիմնավորում» են Ադրբեջանի չափազանց լկտի ցանկությունը նորից տիրել Արցախի ազատագրված տարածքներին:

Հաշվի առնելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ բանակցային սեղանին շարունակում են այս կամ այն տարբերակով մնալ Մադրիդյան կոչված, հայ հանրության կողմից մերժված տխրահռչակ սկզբունքները, գտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության նոր իշխանությունները, Արցախի ղեկավարության հետ համատեղ ունեն բանակցությունների օրակարգի հայկական տարբերակը ներկայացնելու բոլոր իրավունքները:

Առաջարկի հիմքում մենք դիտարկում ենք «Խաղաղ գործընթացի մասին» համաձայնագրի առաջադրումը, որի պայմաններում միայն հնարավոր կլինի հիմնահարցի ամբողջական դիտարկումը, կարգավորման փաթեթային լուծումը և քայլերի հերթականության իրացումը:

Բանակցությունների օրակարգում չի կարող ընդգրկված լինել Արցախի Հանրապետության օրինական, միջազգային իրավունքի նորմերին համապատասխան կայացման, նրա՝ Ադրբեջանից անկախ պետականություն կրող անհերքելի կարգավիճակի հարցը:

 

Քննարկման առարկա են՝

  • կողմերն անվերապահ առաջնորդվում են միջազգային իրավունքի նորմերով ու սկզբունքներով, բացառելով ուժի կիրառումը,
  • կողմերը խաղաղ գործընթացն ընկալում են որպես գործակցություն հասարակական մակարդակներում, նպատակ ունենալով հակամարտ հարաբերությունները վերափոխել խախաղ կառուցողականի,
  • քաղաքական բնույթի բանակցություններին զուգընթաց, հրաժարվում են ցանկացած հակաքարոզչությունից և փնտրում ընդունելի լուծումներ,
  • բանակցող կողմերը փորձում են տնտեսական համագործակցության, ժողովրդական դիվանագիտության զարգացման, փոխվստահության մթնոլորտի ձևավորման շնորհիվ հնարավոր դարձնել խաղաղության պայմանագրի կնքումը, իրականացնելով վիճահարույց հարցերի հանգուցալուծումը:

 

Մեծարգո պարոն Վարչապետ:

Լիահույս ենք, որ ներկայացնում ենք Ձեր արտահայտած տեսակետներին համահունչ առաջարկ և պատրաստ ենք մանրամասն քննարկել Ձեզ հետ այն հարցադրումները, որոնք այս ֆորմատով անկարելի է բացահայտել:

Գտնում ենք, որ սույն դիմումը համահայկական հույժ կարևոր հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ հնարավորություն է ստեղծում լայն հասարակական քննարկում անցկացնել ՝ ներկայացնելով, վերջապես, միասնական, հայեցակարգային մոտեցում հարցի էության վերաբերյալ;

 

  1. «Ի պաշտպանություն Արցախի Հանրապետութան»

կազմկոմիտեի նախագահ, Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ՝  Արամ Սարգսյան

 

  1. Լարիսա Ալավերդյան՝ կազմկոմիտեի փոխնախագահ, <<Ընդդեմ իրավական կամայականության>> ՀԿ գործադիր տնօրեն
  2. Ժասմինա Ղևոնդյան՝ կազմկոմիտեի փոխնախագահ, <<Ներուժ>> կրթամշակութային ՀԿ նախագահ
  3. Ալեքսանդր Մանասյան՝ <<Քաղաքական հետազոտությունների ակադեմիա>> ՀԿ նախագահ, քաղաքագետ
  4. Կարինե Դանիելյան՝ Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիայի նախագահ, պրոֆեսոր
  5. Ժասմինա Թելյան՝ <<Հայ կինը՝ աջակցություն ժողովրդավարությանը>> ՀԿ նախագահ
  6. Անդրիաս Ղուկասյան՝ քաղաքագետ
  7. Մարիամ Ավագյան՝ Ադրբեջանի ԽՍՀ-ից փախստականների համակարգող, կենսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ
  8. Կարեն Զախարյան՝ լրագրող
  9. Զոյա Ջուլհակյան՝ <<Քարավան -88>> ԲՀԿ նախագահ
  10. Սուսաննա Մելիքյան՝ Գարդմանահայերի հայրենակցական միավորում ՀԿ
  11. Վահան Համազասպյան՝ տեխնիկական գիտությունների դոկտոր
  12. Ելենա Խաչատրյան՝ <<Խաչմերուկ>> ՀԿ, տեխնիկական գիտ. թեկնածու, դոցենտ
  13. Նազելի Մարգարյան՝ <<Բագարան>> ՀԿ
  14. Վիկտոր Սոլախյան՝ Քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն
  15. Ելիզավետա Սարգիսովա՝ կենսաբանական գիտությունների թեկնածու
  16. Սուրեն Սարգսյան՝ հրապարակախոս, տնտեսագետ
  17. Վալենտինա Ադոնց՝ Էկոլոգիական գիտությունների թեկնածու

 

 

Երևան,  17.01.2018թ.