ՀՀ զինված ուժերի հատուկ նշանակության 10 հոգանոց ստորաբաժանումը հոկտեմբերի 5-ից 19-ին մասնակցել է Ուելսում անցկացվող Քեմբրիան Փաթրոլ վարժանքի նախապատրաստական ծրագրին և բուն վարժանքին. տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից: Քեմբրիան Փաթրոլը աշխարհում ամենամեծ վարժանք-մրցույթն է, որն անցկացվում է 1959 թվականից Ուելսի 160-րդ հետևակային բրիգադի կողմից: Երկօրյա բուն վարժանքի ընթացքում տասնյակ երկրների թիմեր, կիրառելով մարտավարական հմտություններ և ֆիզիկական …

