Վալերի Օսիպյանի քավոր Կարեն Կարապետյանի գործը հասել է Փաշինյանին․ ի՞նչ է կատարվել ՊԵԿ-ում․ մանրամասներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 11:55
Գերմանիան սպառնում է արգելափակել ԵՄ բյուջեն, եթե միության բոլոր անդամները չհաստատեն Կիևի համար լրացուցիչ ֆինանսավորումը․ FT
10.11.2026 | 11:50
Քրեական հեղինակություն ունեցող անձը վեճեր լուծելու դիմաց 3500 դոլար է պահանջել, քաղաքացուն ծեծելուց հետո՝ 2 մլն դրամ․ ՔԿ
10.11.2026 | 11:42
ԱՄՆ Կոնգրեսում Պենտագոնի ղեկավարի իմփիչմենթի գործընթաց է սկսվել
10.11.2026 | 11:33
Ֆրանսիան մեղադրել է Իրանին սուպերմարկետների սառնարանների վրա կիբերհարձակումների իրականացման համար
10.11.2026 | 11:31
Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածուն
10.11.2026 | 11:22
Միրզոյանն ու Ցահքնան միմյանց պարգևներ են հանձնել․ Հայաստանը դեսպանություն կբացի Տալլինում
10.11.2026 | 11:11
ԱՄՆ-ը, Չինաստանը և Ռուսաստանը չեն կարողանում համաձայնության գալ առաջնորդների հանդիպման ձևաչափի շուրջ. WSJ
10.11.2026 | 11:05
Հարվի Սարաջյան. «Անհավանական զգացողություն էր, երբ Յուրա Մովսիսյանը եկավ ինձ հետ հանդիպման»
10.11.2026 | 10:55
Իրանի փոխնախագահը Լորիս Ճգնավորյանին է հանձնել մշակութային ոլորտում ներդրման գնահատանքի հավաստագիր
10.11.2026 | 10:44
Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը «փաստացի ավարտված է»՝ փարատելով էսկալացիայի վերաբերյալ մտահոգությունները
10.11.2026 | 10:30
«Կանաչ» շարժունակություն․ Ինչպե՞ս են ֆինանսական լուծումները արագացնում Հայաստանի էլեկտրոմոբիլային անցումը 
10.11.2026 | 10:22
Լուսանկարել է «Հայաստան» դաշինքի քվեաթերթիկը, ապա լուսանկարն ուղարկել մեկ այլ անձի․ ՔԿ
10.11.2026 | 10:07
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի հավաքականում
10.11.2026 | 10:00
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 10-ի դրությամբ
10.11.2026 | 09:45
Ձյան ու մերկասառույցի պատճառով մի շարք մարզերում տրանսպորտային միջոցներ են արգելափակվել․ փրկարարներն օգնության են հասել վարորդներին
Բոլորը

Պետական եկամուտների կոմիտեն՝ հանձինս նրա նախագահի, պատժում է երկրում կոռուպցիոն և հարկային հանցագործությունների վերաբերյալ ՀՀ վարչապետին տեղեկություններ տրամադրողներին․ պատժվում են նրանք, ովքեր կոռուպցիայի կամ  հանցագործությունների մասին  տեղեկություններ են բացահայտում, իսկ այս ամենից հետո անիմաստ է խոսել ՊԵԿ նախագահի կողմից պաշտոնական լիազորություններն անցնելու, անգործություն դրսևորելու կամ հակապետական գործունեությամբ զբաղվելու մասին։

Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց փաստաբան Տիգրան Հայրապետյանը՝ ներկայացնելով, իր բնորոշմամբ,  փաստեր ՊԵԿ նախագահի գործունեությունից։

«Հունիս-հուլիս ամիսներին ՊԵԿ օպերատիվ հսկողության վարչության պետ նշանակվեց Կարեն Կարապետյանը․ մեկ ամսվա ընթացքում նա մի շարք բացահայտումներ իրականացրեց, որոնցից մեծ մասը հրապարակվել են մամուլում, բացի այդ, նրա կողմից բացահայտվել են մի քանի կոռուպցիոն սև սխեմաներ, որոնք հանդիսանում են հարկային հանցագործություններ․ սա ոչ թե հարկեր թաքցնելուն է վերաբերում, այլ նրան, որ պետբյուջեից միլիարդավոր դրամներ են կորզել։ Սա, բնականաբար, դուր չեկավ որոշ, այսպես ասած, պետական պաշտոնյաների, որի արդյունքում ՊԵԿ նախագահը  ծառայողական քննություն սկսեց օպերատիվ հսկողության վարչության նկատմամբ։ Չնայած, որ ծառայողական քննությունը նշանակվել է այդ վարչության նկատմամբ, սակայն ՊԵԿ նախագահը ապօրինի կասեցնում է Կարեն Կարապետյանի գործունեությունը և մեկ այլ ապօրինությամբ կապարակնքում նրա աշխատասենյակը»,- ասաց փաստաբանը։

Վերջինիս խոսքով՝ ՊԵԿ նախագահը դիմել է ՀՔԾ-ին՝ Կարեն Կարապետյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու համար, սակայն երեք ամիս անց քրեական գործը կարճվել է Կարեն Կարապետյանի  արարքներում հանցակազմի բացակայության հիմքով, իսկ ՊԵԿ նախագահը չի թույլատրում Կարեն Կարապետյանին իր աշխատանքով զբաղվել՝ ավելին փոխում է այդ պաշտոնի համար անհրաժեշտ չափորոշիչները, որպեսզի Կարեն Կարապետյանը չկարողանա աշխատել, ինչից հետո Կարապետյանը այդ մասին տեղեկացնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը ՊԵԿ նախագահից  Կարեն Կարապետյանի գործի վերաբերյալ մանրամասներ է պահանջել։

Հիշեցնենք, որ Կարեն Կարապետյանը ոստիկանապետ Վալերի Օսիպյանի քավորն է։

Մանրամասները՝ տեսանյութում։