ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ ս. թ. հոկտեմբերի 18-ին մեկնարկել է Ա. Խաչատրյանի 6-րդ միջազգային փառատոնը՝ նվիրված Արամ Խաչատրյանի 115-ամյակին։ Խաչատրյանական փառատոնը հոկտեմբերի 18-ից նոյեմբերի 13-ը ունկնդիրներին կներկայանա սիմֆոնիկ և կամերային համերգներով, մեծահամբավ մենակատարներով, հարուստ երկացանկով՝ երաժշտասերներին մատուցելով անկրկնելի համերգային երեկոներ։ Փառատոնի շրջանակում ընդգրկված է 9 համերգ՝ սիմֆոնիկ և կամերային։ Արամ Խաչատրյանի երաժշտությունը կհնչի նաև օտարազգի …

