Հայաստանը տարածաշրջանային բոլոր նախագծերից մեկուսացնելու Ալիևի հայտարարությունները պետք է անարձագանք չմնան միջազգային կառույցներում. Նաիրա Զոհրաբյան

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր Ստրասբուրգում մեկնարկած ԵԽԽՎ նստաշրջանում քննարկվել է Հայաստանում դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցը: Հայկական պատվիրակության ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը խոսելով դեկտեմբերյան ընտրությունների մասին, մասնավորապես, ասել է՝

Հարգելի գործընկերներ,

Դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններով Հայաստանում ավարտվեց թավշյա հեղափոխության առաջին փուլը։ Ժողովրդի քվեով ձեւավորվեց խորհրդարան եւ միջազգային կառույցները եւս հաստատեցին ընտրությունների լեգիտիմությունը։ Ես եւս մեկ անգամ ուզում եմ արձանագրել, որ  Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը որեւէ աշխարհաքաղաքական կոնտեքստ չուներ։ Դա հեղափոխություն էր՝ ընդդեմ հուսահատության եւ բեսպրեդելի, հեղափոխություն էր՝ ընդդեմ կոռուպցիայի եւ ամենաթողության։ Այսօր արդեն նոր Հայաստան է, նոր քաղաքական իրողություններով, նոր քաղաքական եւ տնտեսական օրակարգով եւ աշխարհի հետ հարաբերությունների բացարձակապես նոր որակով։ Բրիտանական «Էկոնոմիստը» Հայաստանը համարեց տարվա երկիր եւ անչափ կարեւոր է, որ ԵԽ եւ ԵՄ լոկոմոտիվ երկրները ողջույնի եւ քաջալերանքի խոսքերից անցնեն շատ ավելի գործնական քայլերի։

Իսկ գործնական քայլերը ներդրումներն են, որոնց համար այսօր Հայաստանում  խաղի նոր կանոններն են հաստատված։ Ես տեսնում եմ հնարավորություն, որ Հայաստանը կարող է դառնալ մոդել՝ աշխարհին ցույց տալու, թե ինչպես է հնարավոր փոքր տնտեսություն ունեցող երկրում ձեւավորել ինովացիոն միջավայր՝ նորարարական կազմակերպություններ ստեղծելու համար, որոնք պետք է դառնան նոր տնտեսական քաղաքականության շարժիչը։

Օրեր առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կրկին Հայաստանին սպառնալու ծիծաղելի փորձեր արեց, հայտարարելով, որ մեկուսացնելու են Հայաստանին տարածաշրջանային բոլոր նախագծերից։ Ես շարունակում եմ լավատես լինել եւ հույս ունենալ, որ թե՛ մեր, թե՛ միջազգային այլ կառույցներում եւ թե՛ հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում նման հայտարարությունները պետք է անարձագանք չմնան։

Հայաստանը կարող է  դառնալ տարածաշրջանում բացառիկ դերակատարություն ունեցող երկիր եւ մենք պատրաստ ենք նոր որակի քաղաքական եւ տնտեսական  հարաբերություններ հաստատել միջազգային մեր գործընկերների հետ, հանուն այն հաջողության, որի անունն է ժողովրդավարություն եւ զարգացում։