Երևանում տնային կենդանիների ռեեստր չկա, գանձումները եղել են կամավոր, թափառող շներն էլ շատանում են ահռելի արագությամբ

Լուրեր

12.12.2024 | 23:29
Եվրոպական կառույցը ԵՄ-ին կոչ է արել հետաքննել Թուրքիայի իշխանությունների կողմից արհմիությունների գործիչների ձերբակալություններն ու իրավունքների խախտումները
12.12.2024 | 23:04
Երևան-Սևան-Դիլիջան ճանապարհին ավտոմեքենան շրջվել է և հայտնվել փոսի մեջ
12.12.2024 | 22:48
Բաքուն փորձում է միջնորդ լինել Թուրքիայի ու Իսրայելի միջև
12.12.2024 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.12.2024 | 22:21
Թրամփը համաձայն չէ «հարյուրավոր մղոններ Ռուսաստանի խորքերի» ուղղությամբ հրթիռներ արձակելուն
12.12.2024 | 22:04
Ադրբեջանում քաղբանտարկյալների հակառեկորդ է գրանցվել․ նրանց թիվը հասել է 331-ի
12.12.2024 | 21:50
Դավիթ Խուդաթյանն այցելել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ
12.12.2024 | 21:38
Հայաստան-Հնդկաստան-Իրան եռակողմ խորհրդակցություններ են անցկացվել
12.12.2024 | 21:30
Կրեմլի պրոպագանդիստ Դուգինը Էրդողանին դավաճան հռչակեց․ ՌԴ-ն Մերձավոր Արևելքից դուրս է մղվում․ Գուրգեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 21:21
Չնայած Սիրիայի ճգնաժամին՝ Մոսկվան լիարժեք հարաբերություններ է պահպանել Անկարայի հետ․ ՌԴ ԱԳՆ
12.12.2024 | 21:10
Ասլանյանին «դատելու» պատճառը. «գնդակահարության պատի» տակ կանգնած Փաշինյանն այլ կարծիք չի՞ հանդուրժում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 21:09
ՀՀ նախագահն ընդունել է Լատվիայի նախկին նախագահին
12.12.2024 | 21:00
54 սպանված, 550 կալանավորված, պատանդառված ու անհետ կորած լրագրողներ․ RSF-ը հրապարակել է 2024 թվականի զեկույցը
12.12.2024 | 20:51
Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին վթարի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 8 տուժած
12.12.2024 | 20:45
Կինը՝ ուժային կառույցում․ լեյտենանտ Մարիամ Կարապետյանի ծառայությունը՝ փորձություններով լի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Աջափնյակի թաղապետարանն օրերս ծանուցումներ էր ուղարկել ՀՀ մի քանի քաղաքացիների՝ նշելով, որ համաձայն տեղական տուրքերի մասին օրենքի՝ տնային կենդանիների համար սահմանված է 5000 դրամ տարեկան վճար, իսկ չվճարելու դեպքում՝ 10 հազար դրամ տուգանք։

Սա առաջացրել էր մի խումբ օգտատերերի, այս թվում՝ նախկին «Բարև, Երևան» խմբակցության անդամ Ստյոպա Սաֆարյանի վրդովմունքը։ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը, Factor.am-ի հետ զրույցում հիշեցնելով, որ օրենքը ընդունվել է 2011-ին, իսկ 2016-ից օրենքով սահմանված է 5000 դրամը, նշեց, որ սույն օրենսդրությունը մշակման և մանրամասն կանոնակարգման շատ մեծ կարիք ունի։

«Մենք լուրջ խնդիրներ ունենք, չկանոնակարգված դաշտ՝ կենդանիների մասին տվյալների հավաքագրման, հաշվառման, տուրքի գանձումը իրականացնելու մեխանիզմների հետ կապված։ Եվ, փաստացի, այս տարիների ընթացքում այդ տուրքը եղել է կամավոր։ Եվ տուրքի ու դրա գանձման նպատակահարմարությունը հարցականի տակ էր։ Այս պահի դրությամբ, հիշում եք, քաղաքապետ Հայկ Մարությանը վերջերս առիթ ունեցավ խոսելու Երևանում կենդանիների և մարդկանց համակեցությունը կանոնակարգելու անհրաժեշտության մասին, և հիմա մշակվում է մանրամասն ծրագիր։ Եվ այս հանրային հետաքրքրությունը, երևի, լավ առիթ էր դրան անդրադառնալու և հանրության ուշադրությունը դրա վրա սևեռելու համար»,- ասաց Հակոբ Կարապետյանը։

Բնականաբար, տնային կենդանիների ռեեստր Երևանի քաղաքապետարանը չունի, և այս պահին գործող տուրքը փաստացի չի գանձվում։ «Իսկ ինչ վերաբերում է այդ խոսակցությունների առիթ դարձած ծանուցագրերին, որոնք հայտնվել են համացանցում, ապա դա եղել է բացառապես Աջափնյակ շրջանում և վերաբերել է ընդամենը 2 ծանուցագրի, որոնցից մեկը եղել է Ոստիկանության ահազանգի հետքերով, որի հիման վրա վարչական շրջանի ղեկավարը կատարել է իր պարտականությունները, այսինքն՝ ֆիքսել է, որ այդ հասցեում կա կենդանի և կենդանատիրոջը ծանուցում է ուղարկել՝ տուրքը վճարելու մասին»,- մանրամասնեց Հակոբ Կարապետյանը։

Ըստ նրա՝ դեպքը եղել է այսպես․ մի հարևան բողոքել է հարևանի շան վարքագծից, դիմել ոստիկանություն, ոստիկանությունը՝ քաղաքապետարան, քաղաքապետարանն էլ հիմք է ընդունել ոստիկանության գրությունը և ֆիքսել, որ այսինչ հասցեում կա կենդանի։ Ինչ վերաբերում է Երևանի քաղաքապետարանի կողմից մշակվող ծրագրին, ապա այն վերաբերելու է ինչպես թափառող, այնպես էլ տնային կենդանիներին, որոնց մեջ ներառված են նաև ընտանի կենդանիները։ ՀՀ օրենսդրության մեջ կա ընտանի կենդանիների ցուցակ, բայց ոչ՝ տնային,և այստեղ էլ, ըստ քաղաքապետի խոսնակի, ամեն ինչ հստակեցված չէ և կանոնակարգման կարիք կա։

«Հիմա մանրամասն բան է մշակվում,և շուտով կներկայացվի և կստեղծվի քաղաքապետարանի ենթակա կազմակերպություն, որը կհամակարգի այդ հարցերը»,- հավելեց Հակոբ Կարապետյանը։

Նա նաև նկատեց՝ զբոսանքի հանված տնային կենդանիներն ու թափառող շները այգիներում ու փողոցներում նաև կեղտոտում են, և քաղաքապետարանի աշխատակիցները պարտավոր են մաքրել․ տուրքը նաև նման դեպքերի համար է։

Factor.am-ի հետ զրույցում «Փրկենք կենդանիներին» հասարակական կազմակերպության ղեկավար Նունե Մեհրաբյանը հայտնեց, որ միանշանակ դեմ է կենդանիների համար տուրքերին։ Թեև ասաց, որ բոլոր քաղաքակիրթ երկրներում կա տուրքի վճարում, բայց նախ պետք է լուծվեն շատ ավելի կարևոր հարցեր, նոր անցնեն կենդանիների տուրքին։

«Մենք այնքան հետ ենք, մինչև տուրքը մենք այնքան բան ունենք անելու, իրենք թող բարի լինեն, ապահովեն շատ բաներ, կացարան կառուցեն գոնե մեկ հատ՝ պետական։ Էս թափառական շների հարցը կարգավորեն, նոր անդրադառնան տուրքին։ Երկրորդը՝ քաղաքակիրթ երկրներում տնային կենդանիների տուրքը գնում է ոչ թե ինչ-որ մարդկանց կամ կազմակերպությունների գրպանները, այլ որպես ֆոնդ թափառող շների համար՝ բուժումներ, պատվաստումներ, ստերջացում անելու նպատակով։ Իսկ մենք չունենք այս առումով ոչ մի օրենք»,- ասում է կենդանասերը, որը 16 տարի առաջ Երևանում հիմնել է թափառող կենդանիների համար առաջին կացարանը։

Նրա խոսքով՝ վերջին 4 ամիսներին Երևանում խիստ ավելացել է թափառող շների քանակը, քանի որ դրա դեմն առնելու աշխատանքներ չեն տարվում։ Եթե ինչ-որ շներ էլ ստերջացվում են, ապա բացառապես հասարակական կազմակերպությունների կամավորների միջոցների հաշվին։

Հիշեցնենք, որ նախկինում այդ հարցը դրված էր «Յունիգրաֆ» ՍՊԸ-ի վրա, որին մեղադրում էին շներին ոչ թե ստերջացնելու, այլ պարզապես գնդակահարելու համար։ Բայց այս առումով կենդանասերը սկանդալային մի հայտարարություն արեց՝ ասելով․«Ինչ-որ կազմակերպություն են ուզում դրսից բերել, որ կատարեն մասսայական քնեցում, իրենք ասել են՝ no killing program, բայց նորից եմ ասում՝ իրենք պատրաստվում են քնեցնել, և դրա համար, վաղը, մյուս օրը կպարզվի, որ դրանք վիրուս տարածող շներ են։ Եվ, այո, այդպես են պատրաստվում լուծել փողոցային շների հարցը։ Ես ահավոր լցված եմ, որովհետև ասվեց՝ no killing, բայց մենք անընդհատ դիմում ենք, ասում, որ պետք է օր առաջ սկսել, որովհետև շները շատացել են, պետք է ստերիլիզացիայի համար գումար հատկացնել բժիշկներին»։

Ինչ վերաբերում է քաղաքապետարանի ծրագրին, ապա կենդանասերը նշեց, որ 7 ամսից ավելի է՝ քաղաքապետարանին է ներկայացված օրենքի նախագիծ․«Գիտեք՝ արդեն քանի տարի է․․արդեն պատրաստ է ու մշակման բան չկա»։

Նունե Մեհրաբյանը Երևանի քաղաքային իշխանությունների ուշադրությունը հրավիրում է նաև շնամարտերի վրա։ «Մատենադարանի մոտ անձամբ տեսել եմ, թե երեխան դրանից ոնց է վախեցել, անգամ շտապօգնության մեքենա եկավ ու կակազում էր, ու չգիտեմ՝ ապաքինվե՞ց, թե՝ ոչ»,- հավելեց ՀԿ-ի ղեկավարը։

Անի Սահակյան