Երևանի Վերաքննիչ քրեական դատարանում ընթանում է նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը: Նախորդ դատական նիստը հունվարի 17-ին էր, որի ավարտից հետո հայտարարվել էր, որ նիստը հետաձգվում է: Հիշեցնենք, որ Արմեն Գևորգյանին միանգամից չորս մեղադրանք է առաջադրվել. սահմանադրական կարգի տապալում, արդարադատության իրականացմանը խոչընդոտում, խոշոր չափի կաշառքի ստացում, ինչպես նաև ապօրինի եկամուտների յուրացում:

