Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2018 թ. հունիսի 7-ի որոշմամբ ԿԲՀ որոշմանն անհամաձայնություն ունենալու պատճառով զորակոչից հրաժարված Վ. Հ.-ին ազատել է քրեական պատասխանատվությունից: 2014 թ.-ից պարբերաբար տարկետում ստացած Վ. Հ.-ին 2017 թ. հունվարին ՀՀ Կենտրոնական բժշկական հանձնաժողովը զինծառայությանը սահմանափակումով պիտանի էր ճանաչել, սակայն զորակոչիկը, համաձայն չլինելով այդ որոշմանը, հրաժարվել էր զինծառայության մեկնելուց: Նրա կարծիքով՝ տարկետման ժամանակահատվածում …