ԼՀԿ խմբակցության պատգամավորներն ԱԺ-ին դիմել են 100 հազար դրամ բնակարանի վարձ ստանալու համար

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովի վեց պատգամավորներ դիմել են խորհրդարանին՝ բնակարանի վարձ ստանալու համար: Նրանք բոլորը «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից են: Այս մասին Factor.am-ը տեղեկանում է Ազգային ժողովի աշխատակազմին ուղղված գրավոր հարցման պատասխանից:

Այդ պատգամավորներն են՝ Սարգիս Ալեքսանյանը, Սրբուհի Գրիգորյանը, Արմեն Եղիազարյանը, Կարեն Սիմոնյանը, Սարիկ Մինասյանը և Էդվարդ Անդրեասյանը:

Ազգային ժողովի նախագահի 2017 թվականի կարգադրությամբ՝ բնակվարձի գումարի չափը չի կարող գերազանցել 100 հազար դրամը: Ազգային ժողովից մեզ փոխանցված պատասխանում նշվում է, որ նշյալ պատգամավորներին դեռևս բնակվարձ չի տրամադրվել: Բնակվարձի համար դիմած պատգամավորները հայտարարագրել էին հետևյալ կարողությունները՝

Սարգիս Ալեքսանյան- սեփականատեր է «Ֆորդ» մակնիշի մեքենայի և համասեփականատեր մեկ առանձնատան: Եկամուտներ. աշխատավարձ «Հորիզոն» ՍՊԸ-ից՝ 1 մլն 680 հազար դրամ: Դրամական միջոցներ՝ 14 մլն դրամ:

Արմեն Եղիազարյան- սեփականատեր է մեկ բնակարանի, մեկ բիզնես տարածքի և մեկ հողամասի, ինչպես նաև երկու հատ «Ֆորդ Էրազիս» մակնիշի ավտոմեքենաների: Համասեփականատեր է նաև մեկ բնակարանի: Եկամուտներ՝ «Պիրամիդա Կվինտ» ՍՊԸ-ից շահույթ՝ 6 մլն դրամ: Դրամական միջոցներ՝ 4 մլն 260 հազար դրամ, 7 հազար 500 ԱՄՆ դոլար և 800 եվրո: «Պիրամիդա Կվինտ» ՍՊԸ-ի 50 տոկոսի սեփականատերն է:

Կարեն Սիմոնյան- եկամուտներ․ աշխատավարձ Ազգային ժողովից՝ 1 մլն 924 հազար դրամ: Դրամական միջոցներ. 1 մլն դրամ և 300 դոլար:

Սարիկ Մինասյան- սեփականատեր է երկու ավտոմեքենայի և համասեփականատեր մեկ բնակարանի: Եկամուտներ. աշխատավարձ ՍԱԾ-ից՝ 2 մլն 460 հազար դրամ, դրամական միջոցներ. 5 հազար ռուբլի:

Էդվարդ Անդրեասյան- եկամուտներ՝ աշխատավարձ «Էսքիզ-պրոջեքթ» ՍՊԸ-ից՝ 800 հազար դրամ, Արմավիրի մարզպետարանից՝ 424 հազար դրամ: Դրամական միջոցներ՝ 500 ԱՄՆ դոլար և 250 հազար դրամ:

Սրբուհի Գրիգորյանի հայտարարագիրը ԿԸՀ-ի կայքից բացակայում է:

ԱԺ-ից նշել էին նաև, որ սա մինչ այսօր դիմած պատգամավորների ցանկն է: Այսինքն՝ չի բացառվում, որ մյուս խմբակցություններից ևս դիմեն: Մասնավորապես, ԲՀԿ-ից Վարդան Ղուկասյանը հայտարարել է, որ ինքը ևս պատրաստվում է ԱԺ-ից բնակարանի վարձ պահանջել:

Հիշեցնենք, որ 6-րդ գումարման ԱԺ-ի 10 պատգամավորներ ևս բնակարանի վարձ էին ստացել, ինչը քննարկումների տեղիք տվեց: Մասնավորապես, նրան էին՝ Ռոմիկ Մանուկյանը, Սուրեն Մանուկյանը, Էդմոն Մարուքյանը, Արմենուհի Կյուրեղյանը, Արսեն Միխայլովը, Կնյազ Հասանովը, Տատյանը Միքայելյանը, Կարինե Պողոսյանը, Վանիկ Ասատրյանը և Անդրանիկ Կարապետյանը, իսկ Վարդան Ղուկասյանը հրաժարվել էր՝ քննադատությունների պատճառով:

Հայկ Վարդանյան