Հայաստանի վերականգնման բարեփոխումների հայեցակարգ․ քաղհասարակության առաջարկներն ու լուծումները․ ՔՆՆԱՐԿՈՒՄ

Լուրեր

15.12.2024 | 12:21
Հրդեհ` Երևանի հյուրանոցներից մեկում. դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ
15.12.2024 | 11:22
Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Mango-ի հիմնադիրը
15.12.2024 | 10:40
Վրաստանի կողմից Բավրայի անցակետը փակ է կցորդիչով բեռնատարների համար
14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2024 | 15:31
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
14.12.2024 | 15:01
Բետիսն առաջընթաց է Թիկնիզյանի համար․ Գուրենկո
14.12.2024 | 14:42
Թողարկվելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը
Բոլորը

Հայաստանում թավշյա հեղափոխությունից և խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո հասարակական քննարկումների առաջին պլան է եկել բարեփոխումների օրակարգը։ Հասարակական մի շարք կազմակերպություններ մշակել ու հրապարակել են «Հայաստանի Հանրապետության վերականգնմանն ուղղված բարեփոխումների» հայեցակարգ։ 66 էջից բաղկացած այս ճանապարհային քարտեզը կոնկրետ լուծումներ է առաջարկում կոնկրետ խնդիրներին։

Factor TV-ի տաղավարում անցկացվող քննարկմանը մասնակցում են հայեցակարգը մշակած հասարակական կազմակերպություններից երկուսի ներկայացուցիչները՝ «Ասպարեզ» ժուռնալիստների ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։

-Պարո՛ն Սաքունց, ինչո՞վ եք բացատրում այսպիսի հայեցակարգի անհրաժեշտությունը և ինչո՞ւ է այն հրապարակվում այս փուլում։

Արթուր Սաքունց – Անհրաժեշտությունն առաջին հերթին պայմանավորված է այն համակարգային խնդիրների լուծման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելով, որոնք նախկին ավտորիտար իշխանության կառավարման ժամանակահատվածում չէին լուծվում՝ քաղաքական կամքի բացակայության հետևանքով։ Տարբեր բնագավառներում եղած խնդիրները և հիմնական պատճառը խնդիրները չլուծելու, դրանք թավշյա հեղափոխությամբ վերացել են։ Այդ ճանապարհային քարտեզը մշակած կազմակերպությունները երկար ժամանակ տարբեր ուսումնասիրություններ ու մշտադիտարկումներ են կատարել, և այնպես չէ, որ առաջին անգամ ենք խնդիրները բարձրացնում։ Հայեցակարգի նպատակն է նախ՝ ամփոփել խնդիրները, դրանց վերաբերյալ լուծումներն ամբողջացնել և ներկայացնել իշխանություններին, որի հետ մենք գտնում ենք, որ պետք է աշխատենք, այսինքն՝ լուծումներ տրվեն այն խնդիրներին, որոնք Հայաստանի Հանրապետության՝ որպես ժողովրդավարական և իրավական պետություն դառնալու անհրաժեշտ քայլերն են։ Փաստաթուղթը հրապարակվել է անցած տարեվերջին, նաև՝ հասարակությանն իրազեկելու համար, այն ուղարկվել է թե՛ կառավարությանը, թե՛ Ազգային ժողովի խմբակցություններին։ Հայեցակարգի առաջին կետը վերնագրված է այսպես՝ «Նախորդ ռեպրեսիվ ռեժիմի քննում և ներկա դրության գնահատում», հիշատակվում է նաև մերձավտորիտար համակարգի գոյության հանգամանքը։

-Պարոն Բարսեղյան, ինչո՞ւ է կարևոր անցյալին գնահատական տալը, և ինչո՞ւ նոր կառավարությունը պետք է շահագրգիռ լինի դրանում։

Լևոն Բարսեղյան -Ընդհանրապես, մեր երկրում կուտակված այն խնդիրները, որ արտացոլված են այդ հայեցակարգի մեջ, շատ նման են խորդանոցում կամ նկուղում տասնամյակներով կուտակված աղբի, խանգարող, վնասակար և ավելորդ բաների, որոնք, ի վերջո, մաքրել է պետք։ Այսինքն՝ մենք համարել ենք, որ սա մի շատ պատմական, կարևոր հանգրվան է, սա էվոլյուցիոնիստական մոտեցում չէ։ Հեղափոխությունը բազմաթիվ հնարավորություններ բացեց, որպեսզի մենք նորովի տեսնենք կուտակված խնդիրները, դրանք կարո՞ղ ենք հանդարտ փոխել, թե՞ վիրաբուժական միջամտություններ են պետք։ Մեր համոզմամբ՝ հարկավոր է, որ օրենսդիր մարմինը լայն հանրային քննարկումներից հետո, ԱԺ-ում և դրանից դուրս հանրային լսումների արդյունքում կարողանա գնահատական տալ նախորդ տարիներին, պահը ամրագրել որպես անցումային շրջան։ Սա թույլ չի տալու մոռացության մատնել անցած տարիների ընթացքում տեղի ունեցածը։ Շատ կարևոր է, որ երկրի օրենսդիր մարմինն արձանագրի, թե ինչ այլանդակություններ են տեղի ունեցել Հայաստանի Երրորդ Հանրապետության ընթացքում։ Ազգային ժողովը պետք է արդարացվի, ռեաբիլիտացվի։ Առանց դրա մնացած բարեփոխումները շատ թերի կլինեն։ 1999 թվականից սկսած Հանրապետական կուսակցությունը ունեցել է իշխանություն։ Այդ կուսակցությունը թավշյա հեղափոխությունից առաջ տիրապետել է 3 անգամ ավելի մեծ կապիտալի՝ քան բոլոր մյուս կուսակցությունները միասին վերցրած:

-Ի՞նչ անել, որ ապագայի ժողովրդավար Հայաստանը երբեք չտառապի միակուսակցական համակարգի ձեռքին և իշխանությունը չլինի միաբևեռ։

Արթուր Սաքունց – Հայեցակարգի մեջ կան առաջարկությունները։ Իհարկե, առաջին հերթին դա իշխանությունների տարանջատման և հակակշռման սկզբունքի իրականացմանն ուղղված օրենսդրական բազայի ձևավորումն է։ Եվ այստեղ շատ կարևոր է պառլամենտական իշխանության վերահսկողությունը գործադիր իշխանության նկատմամբ, որ այդ սկզբունքն ապահովվի։ Ինչի՞ համար, որպեսզի բացարձակ իշխանություն ունեցող մի կուսակցություն չկարողանա իշխանության լծակներն օգտագործել իր խմբային շահերի համար, կամ որ չկարողանա իշխանությունը կենտրոնացնել իր ձեռքում։ Երկրորդը՝ մենք առաջարկում ենք նաև կուսակցությունների հաշվետվողականություն, և որ «Կուսակցությունների մասին» օրենքը պետք է լուրջ փոփոխություններ կրի։ Կարևոր է քաղաքական գնահատական տալ, բայց դրանից բացի, շատ կարևոր է անցումային արդարադատության իրականացումը, այսինքն՝ մարդու իրավունքների կոպիտ խախտումների փաստերով տուժածների իրավունքների խախտման ճանաչումը և վերականգնումը։ Եթե որևէ քաղաքական ուժ յուրացումներ է արել նաև ունեցվածքի տեսքով, ապա դա ևս պետք է վեր հանվի։ Սոցիալական բևեռացում ասվածը ոչ միայն քաղաքացիների միջև է, այլ նաև քաղաքական ուժերի։ 90-ականներին քաղաքական գնահատական չտրվեց Կոմունիստական կուսակցության կառավարմանը, բայց ազգայնացվեց Կոմկուսի սեփականությունը, դուք պատկերացրեք, որ Կոմկուսի սեփականությունը չազգայնացվեր, պարզ է, որ դա կունենար քաղաքական լուրջ ազդեցություն։ Եթե քաղաքական գնահատական չի տրվում կուսակցության գործունեությանը, նոր իշխանությունը վերադառնում է նույն ոճին ու ունեցվածքին։ Երբ խոսում ենք դատական համակարգի անկախության մասին, հիշում ենք Մարդու իրավունքների պաշտպանի 2013 թվականի զեկույցը, որտեղ Կարեն Անդրեասյանը թվել էր կաշառքի գնացուցակ՝ թե դատական որ ատյանում որքան գումարով կարելի էր վճիռներ գնել։ Հայեցակարգում նշվում է, որ դատական ձևական իշխանությունը հանդես է եկել նախորդ իշխանությունների հանցագործությունների պարտակումը երաշխավորողի դերում։

-Պարոն Բարսեղյան, սա ինչի՞ հետևանք էր, և դատական համակարգին ուղղված քաղաքական պատվերի ի՞նչ դեպքեր եք հիշում։

Լևոն Բարսեղյան – Իհարկե, շատ դեպքեր կարելի է հիշել, բայց ես իմ դեպքը պատմեմ, երբ այս ապրիլին տխրահռչակ Արտուշ Գաբրիելյանը կալանքի որոշում էր կայացնելու, քննչականի բերած հիմքերում գրված էր, որ ես իմ ելույթում ասել եմ՝ պատրաստ եղեք դիմակայության, պայքարի, կռվի և անձնազոհության։ Այդ նախադասությունը մեկնաբանվեց որպես զանգվածային անկարգություններ հրահրել, դրա հետ միասին մի երկու անհեթեթ բաներ էլ էին գրված՝ ստեր, որ իբր ես քարով խփել եմ ոստիկանին։ Հայաստանում տարիներ շարունակ քաղաքական բանտարկյալներ են եղել՝ առանց հիմքերի ու ապացույցների, տարբեր հաշվարկներով՝ 500-ից 600 մարդ, անցած 25-27 տարիներին քաղաքական բանտարկյալ է եղել։ Մեր հայեցակարգում նշում ենք, որ Հայաստանում չենք ունեցել և չունենք դատական իշխանություն։ Մենք ունեցել ենք դատարաններ և դատավորներ, բայց դատական անկախ իշխանություն չի եղել, այսինքն՝ դատական համակարգը ծառայեցվել է Բաղրամյան 26-ի կենվորին, ով էլ որ նա լիներ։ Ոչ թե իշխանության 3 թևերի հավասարակշռված համակարգ ենք ունեցել, այլ՝ մեկ իշխանություն մեկ անձի ձեռքում, որին ծառայեցվել են դատական, գործադիր և օրենսդիր համակարգերը։

-Այսօր շատ է ասվում, որ 2015 թվականի սահմանադրական փոփոխություններից հետո Հայաստանը դարձավ ոչ թե խորհրդարանական, այլ սուպերվարչապետական պետություն։ Այսօրվա իշխանությունն ընդդիմություն եղած ժամանակ քննադատում էր իր նախորդին, որը ԱԱԾ-ն և Ոստիկանությունը դարձրեց վարչապետին ենթարկվող մարմիններ։ Սակայն այսօր, կարծես թե, տեսակետներ են փոխվել։ Հայեցակարգով դուք առաջարկում եք այդ մարմինները դարձնել նախարարություն։ Ինչո՞ւ, սա ի՞նչ կտա։

Արթուր Սաքունց – Ոստիկանությունը, որպես քաղաքական իշխանության կողմից հասարակական կարգի պահպանման, անձանց իրավունքների նկատմամբ ոտնձգությունները կանխելու գործողություն իրականացնող մարմին, քաղաքական պատասխանատվություն ունի։ Այստեղ, տրամաբանությունը հուշում է, որ ոստիկանությունը պետք է հանդիսանա քաղաքական իշխանության գործիքներից մեկը, բայց դա չի նշանակում՝ այն ձևով, ինչ հիմա է։ Դա պետք է ունենա կամ նախարարության կարգավիճակ, կամ գտնվի նախարարության կազմում, ինչպես Գլխավոր շտաբը, որը Զինված ուժերի մարտական ծառայությունն է կազմակերպում, ինքը գտնվում է Պաշտպանության նախարարության կազմում, բայց Պաշտպանության նախարարությունն իրականացնում է քաղաքականությունը։ Նմանապես՝ Ոստիկանության դեպքում։ Անունը կարող է լինել Ներքին գործերի նախարարություն։ ԱԱԾ-ի դեպքում միանշանակ է, որ պետք է զբաղվի միմիայն արտաքին մարտահրավերների լուծմամբ։ Այսինքն՝ ներքին անվտանգության դեպքում կա Ոստիկանություն, որ քաղաքական իշխանության պատասխանատվության ներքո է, իսկ ԱԱԾ-ն պետք է գտնվի ուղիղ պառլամենտական վերահսկողության տակ, որպեսզի չչարաշահի, բայց նրա գործողությունների շրջանակը սահմանափակվի հետախուզությամբ ու հակահետախուզությամբ։ ԱԱԾ-ն կոռուպցիոն հարցերով պետք է չզբաղվի։

-Եվ վերջին՝ թերևս ամենակարևոր հարցը․ այսօրվա իշխանությունը որքանո՞վ է պատրաստակամ ականջալուր լինելու քաղհասարակության ձայնին, և, մասնավորապես, հենց այս հայեցակարգի շրջանակներում ներկայացված առաջարկներին։

Արթուր Սաքունց – Եթե մենք փոքր-ինչ կասկածեինք, որ ականջալուր չի լինի, ժամանակ չէինք ծախսի փաստաթղթի մշակման վրա։ Կա վստահության պահը, և մենք գտնում ենք, որ ինքն ականջալուր է լինելու և ականջալուր է։ Նախատեսվում են որոշ քննարկումներ հենց այս փաստաթղթի շուրջ՝ պետական կարևոր մարմիններից մեկում։ Մեր խնդիրը չէ միայն քննադատելը։ Քննադատություն կարող է լինել, երբ չես մասնակցում մի պրոցեսի ու առանց հանրային կարծիքը հաշվի առնելու ինչ-որ որոշումներ են կայացվում։ Մեր խնդիրն է առաջարկություններ տալ, մասնակցել և վերջնական որոշման լեգիտիմությունը բարձրացնել, քննադատությունը մնում է արդեն իրականացման փուլում։ Մենք նոր իշխանության հետ կապված ունենք նախադեպեր, և դա մեզ մեծ հիմք է տալիս, որ ականջալուր լինելու են։

Լևոն Բարսեղյան – Մեր արած բոլոր առաջարկները նախորդ իշխանություններին նույնպես արվել են՝ ըստ կարիքի և անհրաժեշտության, մշտապես, ուղղակի դրանք կպել են ճակատներին, ընկել են ցած։ Իրականում ոչ մի արդյունավետություն չի եղել։ Լավագույն դեպքում ասել են շնորհակալություն, ստացել ենք, կուսումնասիրենք, կպատասխանենք։ Հիմա իրական հիմքեր կան ասելու, որ քաղհասարակություն – իշխանություն մեխանիզմը սկսելու է աշխատել, չաշխատե՞ց՝ ասելու ենք չաշխատեց, ախպեր ջան, մենք մերն արել ենք, ինչու՞ չի աշխատում։

Ռոբերտ Անանյան