Այսօր կամ վաղը PKK-ն կզինաթափվի և կլուծարվի․ Էրդողան

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ օրենքից դուրս հայտարարված Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը (PKK) զենքերը վայր դնելու և լուծարվելու եզրին է, ինչը, ըստ նրա, ազդարարում է Թուրքիայի երկարատև քրդական հակամարտության «նոր դարաշրջանի» սկիզբը: Այս մասին հաղորդում է Habertürk -ը, որին վկայակոչում է Turkish Minute-ը:

Հինգշաբթի Անկարայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) գլխավոր գրասենյակում նախարարների և օրենսդիրների հետ հանդիպման ժամանակ Էրդողանը հայտարարել է, որ Քուրդիստանի  աշխատավորական կուսակցության և Թուրքիայի միջև տարիներ շարունակվող հակամարտության կարգավորման «բոլոր խոչընդոտները» հաղթահարվել են։

«Այսօր կամ վաղը Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը կզինաթափվի և կլուծարվի։ Դրանից հետո կսկսվի նոր գործընթաց, նոր ժամանակաշրջան բոլորիս համար։ Քաղաքականությունը մեծ դեր կունենա»,- ասել է Էրդողանը։

PKK-ի կողմից զենքերը վայր դնելու սպասվող քայլը կառույցի բանտարկված առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հետ ընթացող խաղաղության բանակցությունների արդյունք է, որը փետրվարին պատմական հայտարարությամբ կոչ էր արել իր զինյալ խմբին դադարեցնել զինված պայքարը, վայր դնել զենքերը և լուծարվել։ Եթե ​​հայտարարությունն իրականություն դառնա, կնշանակի չորս տասնամյակ տևած հակամարտության ավարտի ուղղությամբ ամենակարևոր քայլը, որը խլել է ավելի քան 40,000 մարդու կյանք այն բանից հետո, երբ զինյալ խմբավորումը 1984 թվականին զենք է բարձրացրել թուրքական պետության դեմ՝ ձգտելով երկրի քրդական բնակչության համար ինքնավարության։

Էրդողանը ներկաներին զգուշացրել է, որ չնայած այս զարգացումը կարող է շրջադարձային կետ լինել, գործընթացը պետք է ուշադիր կառավարվի։

«Կարող են լինել մարդիկ, որոնք կփորձեն քաղաքականապես շահագործել սա։ Մենք պետք է պատրաստ լինենք դրան։ Մեզ հեշտ ճանապարհ չի սպասվում»,- ասել է նա։

Էրդողանի այս մեկնաբանությունները հնչում են քաղաքական մանևրումների ուժեղացման ժամանակաշրջանում՝ ընդդիմության նկատմամբ շարունակական ճնշումների և տարածաշրջանային դինամիկայի փոփոխության ֆոնին, ներառյալ՝ Թուրքիայի ջանքերը՝ կարգավորելու հարաբերությունները հարևանների հետ և վերականգնելու իր ազդեցությունը Մերձավոր Արևելքում, մասնավորապես, Սիրիայում։

Խաղաղության բանակցությունները սկսվել են ծայրահեղ աջակողմյան «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP) առաջնորդ և Էրդողանի դաշնակից Դևլեթ Բահչելիի անակնկալ կոչից հետո, երբ նա հոկտեմբերին Օջալանին խաղաղության ժեստ էր առաջարկել, եթե նա հրաժարվի բռնությունից, քայլ, որը Էրդողանը ողջունել էր։

Նշենք, որ 75-ամյա Օջալանը 1999 թվականի փետրվարին Նայրոբիում ձերբակալվելուց ի վեր Իմրալը կղզում կրում է իր ցմահ ազատազրկումը՝ առանց պայմանական վաղաժամկետ ազատման իրավունքի։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի