Հայտնի է Հռոմի նոր Պապի անունը

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Հռոմի նոր Պապի անունը հայտարարվել է Սուրբ Պետրոսի տաճարի կենտրոնական պատշգամբից: Հռոմի նոր Պապ է ընտրվել 69-ամյա կարդինալ Ռոբերտ Ֆրենսիս Պրևոն ԱՄՆ-ից։ Հռոմի նոր Պապն ընդունել է Լևոն 14-րդ անունը։

Մի քանի րոպե անց պատշգամբում հայտնվել է նաև նոր հովվապետը։ Լևոն 14-րդը ելույթ է ունեցել՝ շնորհակալություն հայտնելով Ֆրանցիսկոս պապին և հայտարարել մարդկանց միջև կամուրջներ կառուցելու անհրաժեշտության մասին:

«Մարդիկ Քրիստոսի կարիքն ունեն որպես կամուրջ, որով նրանք կարող են գալ դեպի Աստված և նրա սերը։ Օգնիր մեզ և եկեք օգնենք միմյանց կամուրջներ կառուցել», – հայտարարել է քահանայապետը։

Նրա ընտրվելու մասին լուրին անմիջապես արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Շնորհավորում եմ կարդինալ Ռոբերտ Ֆրենսիս Պրևոյին, որը նոր Պապ է ընտրվել։

Մեծ պատիվ է հասկանալ, որ նա առաջին ամերիկացի Պապն է։ Շատ ուրախալի է և մեծ պատիվ մեր երկրի համար», – գրել է Սպիտակ տան ղեկավարը Truth Social սոցցանցի իր էջում։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Սիքստինյան կապելլայի ծխնելույզից սպիտակ ծուխ է բարձրացել, ինչը նշանակում է, որ կոնկլավի համար հավաքված կարդինալները նոր քահանայապետ են ընտրել: