Դելին մտադիր չէ սրել Պակիստանի հետ իրավիճակը, սակայն ցանկացած ռազմական հարձակման կհաջորդի կոշտ պատասխան․ Հնդկաստանի ԱԳ նախարար

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը հայտարարել է, որ Դելին «մտադիր չէ սրել իրավիճակը» Պակիստանի հետ, սակայն նրա դեմ ցանկացած ռազմական հարձակում «կարժանանա շատ կոշտ պատասխանի», գրում է BBC-ն։

Նա ելույթ է ունեցել Դելիում կայացած Հնդկաստան-Իրան համատեղ հանձնաժողովի 20-րդ նիստում, որտեղ նա ողջունել է այցելող Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիին։ Երկու երկրները նշում են Հնդկաստան-Իրան բարեկամության պայմանագրի 75-ամյակը։

«Դուք այցելում եք Հնդկաստան այն ժամանակ, երբ մենք արձագանքում ենք հատկապես բարբարոսական ահաբեկչական հարձակում»,- ասել է  Ջայշանկարը՝ անդրադառնալով անցյալ ամիս Փահալգամում հնդիկ զբոսաշրջիկների վրա իրականացված հարձակմանը: Հնդկաստանը հարձակման համար մեղադրում է Պակիստանում գտնվող զինյալներին, ինչը Իսլամաբադը հերքում է։

Խոսելով Պակիստանի և նրա կողմից կառավարվող Քաշմիրի վրա Հնդկաստանի օդային հարվածների մասին՝ պաշտոնյան նշել է, որ Դելիի «պատասխանը նպատակային և չափված է եղել»։

«Մեր մտադրությունը չէ՝ սրել իրավիճակը։ Այնուամենայնիվ, եթե մեզ վրա ռազմական հարձակումներ լինեն, կասկած չպետք է լինի, որ դրան կհաջորդի շատ, շատ կոշտ պատասխան»,- ընդգծել է Հնդկաստանի ԱԳ նախարարը։

Իրանն ավելի վաղ առաջարկել էր միջնորդել Հնդկաստանի և Պակիստանի միջև։

Երկու հարևան պետությունների միջև նախօրեին հարվածները շարունակվել են։ Պակիստանի բանակի հասարակայնության հետ կապերի բաժնի պաշտոնական հայտարարության մեջ ասվում է, որ չորեքշաբթի գիշերվանից ի վեր խոցել են 25 հնդկական անօդաչու թռչող սարք։ Ավելի վաղ մամուլի ասուլիսում հայտարարվել էր 12 անօդաչուի խոցման մասին։

Հնդկաստանն իր հերթին հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ մայիսի լույս 8-ի գիշերը չեզոքացրել է Պակիստանի կողմից Հնդկաստանի հյուսիսային և արևմտյան շրջաններում «մի շարք ռազմական թիրախների վրա հարձակվելու» փորձերը՝ օգտագործելով «անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ»։ Հնդկական կողմի հայտարարության մեջ նշվում է, որ թիրախավորել են Պակիստանի «մի շարք վայրերում» գտնվող ՀՕՊ ռադարներն ու համակարգերը։

«Հավաստի տեղեկություններով՝ Լահորում գտնվող ՀՕՊ համակարգը չեզոքացվել է»,- ասվում է հայտարարության մեջ։

Բացի այդ, Դելին նաև հայտնել է, որ չորեքշաբթի առավոտից ի վեր պակիստանյան կրակոցների հետևանքով զոհվել է 16 մարդ, այդ թվում՝ երեք կին և հինգ երեխա։ Հաղորդվում է, որ Իսլամաբադը Ջամմու և Քաշմիրի Կուպվարա, Բարամուլլա, Ուրի, Փունչ, Մենդհար և Ռաջուրի հատվածներում օգտագործում է ականանետեր և ծանր տրամաչափի հրետանի, և որ հնդկական բանակն արձագանքել է՝ դադարեցնելու կրակը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հնդկաստանը հայտարարել էր Պակիստանի դեմ «Սինդուր» ռազմական գործողություն սկսելու մասին՝ հարված հասցնելով «ահաբեկչական ենթակառուցվածքներին» ինչպես Պակիստանում, այնպես էլ Քաշմիրի՝ Իսլամաբադի կողմից կառավարվող հատվածում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի