«Համբա՛լ»․ 10 տարի անց Փաշինյանը գտե՞լ է իր երազանքի վարչապետին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Փողոցային բառապաշարին բնորոշ արտահայտություններով երեկ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում անկաշկանդ դիմում էր իր հետ վեճի բռնված ընդդիմադիր պատգամավորներին։ Ո՛չ վարչապետի կարգավիճակն էր կաշկանդում, ո՛չ ուղիղ եթերում լինելու հանգամանքը։

Քոչարյանական ընդդիմության և Փաշինյանի միջև հերթական սկանդալը ծագեց այն բանից հետո, երբ նախկին ՔՊ-ական, այժմ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ հղում անելով մամուլի հրապարակումներին, իշխանությանը մեղադրեց կոռուպցիայի մեջ։ Փաշինյանն արձագանքեց կտրուկ՝ սպառնալով ընդդիմադիրներին և նրանց առաջնորդներին ԱԱԾ-ի նկուղով։

Դահլիճում իրավիճակը շիկացավ։ Քոչարյանի դաշինքի պատգամավորները նույնպես անցան փողոցային բառապաշարի։ Երկար վեճից հետո ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրահանգով դադարեցվեց ուղիղ եթերը։ Դրանից հետո «news.am»-ի լրագրողը ֆիքսել էր, թե ինչպես է Փաշինյանը վեր կենում տեղից, բղավելով գնում դեպի դահլիճի կենտրոնը։ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը փորձում էր հանդարտեցնել հունից դուրս եկած վարչապետին։

Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես է Փաշինյանը ընդդիմադիրներին   ժեստ անում, որը մեկնաբանվում էր որպես «վիզ կտրել»։ Չնայած դրան՝ Ալեն Սիմոնյանն այսօր ասաց՝ չի կարծում, որ վարչապետը պետք է ներողություն խնդրի, իսկ ժեստ մեկնաբանեց որպես՝ «ստեղ եք հասցրել»։

Ի դեպ, ավելի վաղ  «Օպել»-ի վարորդներին «համբալ» էր կոչել   Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հայրը։ Ավինյանը ներողություն խնդրեց, իսկ Փաշինյանը ոչ միայն չարձագանքեց այդ վիրավորանքին, այլև հիմա արդեն ինքն է նման բառապաշար կիրառում։

Երեկվա միջադեպից հետո ԱԺ նախագահը տեսանյութ էր տարածել՝ սպառնալով կարգապահական միջոցներով։ Քոչարյանի թիմակիցներն այժմ փորձում են Փաշինյանի պահվածքին իրավական գնահատականի հասնել։

Սա ԱԺ-ում լեզվակռվի վերածված առաջին դեպքը չէ։ 8-րդ գումարման խորհրդարանում նման դեպքերը հաճախակի են․ ընդամենը երկու շաբաթ առաջ ծեծկռտուք սկսվեց ցեղասպանությունը և Արարատը ուրանալու մեղադրանքների ֆոնին։  Այս գումարման խորհրդարանում լեզվակռիվը, հրմշտոցը և անգամ շշամարտը դարձել են սովորական։ Հարցերը հաճախ լուծվում են «ռազբորկաների» միջոցով։

Իսկ երբեմնի ընդդիմադիր Փաշինյանն ասում էր․ «Ես ուզում եմ հիանալ մեր երկրի նախագահով, վարչապետով, ԱԺ նախագահով»։ Սակայն այսօր նրա բառապաշարն ու վարքագիծը սուր հակասության մեջ են իր իսկ երբեմնի պատկերացրած վարչապետի կերպարի հետ։

Նարեկ Կիրակոսյան