Գազի գնի հարցով խորհրդակցությունների համար մեկ տարի ժամանակ ունենք. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Հայաստանի կառավարությունը չի սուբսիդավորելու գազի գինը ներքին սպառողի համար: Հունվարի 25-ին Մոսկվայում տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Առայժմ խոսք է գնում այն մասին, որ 2019 թվականին գազի սակագինը սպառողների համար չի բարձրանա: Դա նշանակում է, որ մենք մեկ տարի ժամանակ ունենանք՝ Ռուսաստանի, «Գազպրոմ»-ի և ԵՏՄ-ի շրջանակում մեր գործընկերների հետ խորհրդակցությունները շարունակելու համար՝ երկարաժամկետ առումով այդ խնդիրը լուծելու համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Նրա համոզմամբ՝ ճիշտ կլինի հարցը լուծել ԵՏՄ-ի շրջանակում, քանի որ խոսքն ընդհանուր տնտեսական տարածության մասին է: «Ոչ մի ռեսուրսի մասին խոսք չկա: Այսինքն՝ 2019 թվականին Հայաստանի կառավարությունը ոչինչ չի սուբսիդավորի, ոչ մի ակտիվ չի փոխանցվի: Ամեն ինչ նախկինի պես կմնա: Պարզապես մենք ժամանակ կունենանք առավել մանրամասն քննարկել հարցը»,- հավելել է Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, որ անցյալ տարի ռուսական «Գազպրոմ» ընկերությունը հայտարարեց, որ իր դուստր ձեռնարկություն «Գազպրոմ Արմենիա»-ն գազը կգնի 1.000 խորանարդ մետրը 165 դոլարով՝ նախկին 150 դոլարի փոխարեն: