ՀՀ-ում ռուսական ռազմաբազային հակակշռելու նպատակով՝ Թուրքիան Նախիջևանում 3-րդ ռազմաբազան է ստեղծում. Ռուբեն Սաֆրաստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Սիրիայի հետ կապված վերջին կարևոր իրադարձությունը, որը տեղի ունեցավ այն էր, որ երբ ամերիկացիները հայտարարեցին, որ դուրս են բերում իրենց ստորաբաժանումները Սիրիայից՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էդողանի հանդիպեցին: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով սիրիական խնդրի շուրջ վերջին զարգացումներին,  ասաց Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը։

«Երկրորդ կարևոր հանգամանքն այն է, որ ՌԴ-ի և Թուրքիայի ղեկավարների միջև տեղի ունեցավ հանդիպում, և դրանով, կարծես թե, Իրանին երկրորդ պլան մղեցին. Իրանի նախագահի հետ կհանդիպեն ավելի ուշ։ Սա նշանակում է, որ Սիրիայում այն բացը, որ ստեղծվում է ամերիկյան զորքերի դուրս գալուց հետո, փորձում են լրացնել այս երկու երկրներն ավելի ակտիվ, քան Իրանը։ Պետք է ասեմ, որ 2018 թվականին Թուրքիայի և ՌԴ-ի ղեկավարների մեջ տեղի է ունեցել 7 առանձնազրույց, 18 հեռախոսազրույց, իսկ սա նշանակում է, որ թուրք-ռուսական հարաբերությունները դրական են ընթանում, և այս երկրները կարողանում են ընդհանուր դաշտ գտնել»,- ասաց արևելագետը։

Վերջինիս խոսքով՝ հավանաբար, ՌԴ միջնորդական առաքելության արդյունքն է, որ Թուրքիան կփորձի հանդուրժել Սիրիայի նախագահ Ասադի ղեկավարությունը, եթե Ասադը համաձայնի վերադառնալ 1998 թվականի՝ Ադանայի համաձայնագրին։

Ռուբեն Սաֆրաստյանն անդրադարձավ նաև Թուրքիայի ակտիվությանը Նախիջևանում և նշեց, որ թուրքական ակտիվացումն այս տարածաշրջանում ունի ինչպես ռազմական, այնպես էլ տնտեսական կարևոր բաղադրիչ։

«Թուրքական մամուլը արդեն գրում է այն մասին, որ Թուրքիան Նախիջևանում նախապատրաստվում է ստեղծել իր 3-րդ ռազմաբազան իր սահմաններից դուրս․ այսինքն՝ օգտվելով այն հանգամանքից, որ ՌԴ-ն ունի Թուրքիայի կարիքը Սիրիայում, Թուրքիան փորձում է Հարավային Կովկասում իր ոտքը դնելու տեղն ավելի ընդլայնել և ուժեղացնել իր ռազմական ներկայությունը Նախիջևանում։ Սա աշխարհաքաղաքական կարևոր գործընթաց է և, չեմ կարծում, որ ռուսների կողմից լուրջ հակազդեցության չի արժանանա, որովհետև սա արվում է ՀՀ-ում ռուսական ռազմաբազային հակակշռելու նպատակով»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։