Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Սիրիայում տեղի ունեցած վերջին զարգացումներից հետո տեղի քրդական ուժերը (YPG) այժմ նոր դաշնակիցներ են փնտրում։ Ըստ Չավուշօղլուի՝ այդ ամենը պայմանավորված է այն հանգամանքով, որ Սիրիայի քրդական ուժերն այժմ դժվարին կացության մեջ են. փոխանցում է ermenihaber-ը: Ընդգծելով, որ քրդերը այժմ փորձում են կապեր հաստատել Ռուսաստանի հետ՝ Չավուշօղլուն մասնավորապես ասել է. …

