ԿԳ նախարարը դատապարտել է թուրքական դրոշներ փակցնելու փաստը

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

ԱՄՆ-ում գործող հայկական երկու կրթօջախների վրա թուրքական դրոշներ փակցնելու փաստի առթիվ ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, նշվում է.

«ԱՄՆ-ում գործող հայկական երկու կրթօջախների՝ Սբ Նահատակաց Ֆերահեան երկրորդական և ՀԲԸՄ Մանուկեան-Տեմիրճեան վարժարանների վրա թուրքական դրոշներ փակցնելու երևույթը մեծ վրդովմունք է առաջացնում, քանի որ մեր օրերում ատելության նման դրսևորումներն ուղղակի անընդունելի և անհասկանալի են քաղաքակիրթ աշխարհի կողմից։

Խստորեն դատապարտում եմ այս արարքը և հույս ունեմ, որ առաջիկայում իրավապահ մարմինները լրջորեն կզբաղվեն միջադեպի ամբողջական բացահայտմամբ և կբացառեն նման երևույթների կրկնությունն ապագայում։

Ես ուրախ ու հպարտ եմ, որ Հայաստանից այդքան հեռու գործում են կրթական այնպիսի օջախներ, ինչպիսիք են՝ Սբ Նահատակաց Ֆերահեան երկրորդական և ՀԲԸՄ Մանուկեան-Տեմիրճեան վարժարանները։ Վստահ եմ, որ նման մանր արարքները ոչ միայն չեն տխրեցնելու, այլև լրացուցիչ խթան են դառնալու ավելի մեծ եռանդով առաջ գնալու համար։ Մենք ձեզ հետ ենք»։