«Հայոց եկեղեցու պատմություն» առարկան դպրոցական ծրագրերից չի հանվելու, նախարարությունում նման հարց չի քննարկվել, այդ հարցը շահարկող հոգևոր հովիվը ստում է: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: «Ես կարևորում եմ բոլոր հայագիտական առարկաները, պարզապես բոլոր հայագիտական և մնացած բոլոր առարկաները վերանայվելու են, և մինչև 2023 թվականն …

