ԱՄՆ կառավարությունը 40 մլն դոլար է հատկացրել օտարերկրյա պետությունների կողմից տարածվող ապատեղեկատվության և քարոզչության դեմ պայքարի գլոբալ փոխգործակցության կենտրոնին: Տեղեկությունը հրապարակվել է ԱՄՆ պետքարտուղարության կայքում: «Այս ֆինանսավորումը կաջակցի օտարերկրյա լսարանին ուղղված ռուսական, իրանական և չինական ապատեղեկատության և քարոզչության դեմ պայքարի ջանքերին»,- Ինտերֆաքսի փոխանցմամբ՝ հայտնել է պետքարտուղարության ներկայացուցիչ Ռոբերտ Պալադինոն: Նա հստակեցրել է, որ այդ ուղղությամբ …

