ՀՔԱՎ-ը ներկայացրել է 2018 թվականին ՀՀ և ԱՀ /ԼՂ/ զինված ուժերում մահացության դեպքերի մասին տեղեկանք

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ներկայացնում է 2018 թ.-ին Հայաստանի Հանրապետության (ՀՀ) եւ Արցախի Հանրապետության /Լեռնային Ղարաբաղի/ (ԱՀ/ԼՂ) զինված ուժերում մահացության դեպքերի մասին տեղեկանքը: 

Տեղեկանքում համադրվել են պաշտոնական և ոչ պաշտոնական աղբյուրներից ստացած տվյալները: 

Հետաքրքիր է, որ տարբերություններ կան ոչ միայն ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հավաքագրած ոչ պաշտոնական տվյալների և պաշտոնական տվյալների միջև, այլև հենց պաշտոնական տարբեր աղբյուրների՝ ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ զինվորական դատախազության, ՀՀ քննչական կոմիտեի տրամադրած տվյալների միջև: 

Տվյալները ներկայացված են ինֆոգրաֆիկայի տեսքով․

 Ընդգծենք, որ պաշտոնական երկու աղբյուրների՝ ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ զինվորական դատախազության տվյալների համաձայն՝  մահացության 63 դեպքերից  38-ը կապված են զինվորական ծառայության հետ, իսկ 25-ը՝ ոչ, մինչդեռ ՀՀ քննչական կոմիտեի տվյալներով՝ 50 զինծառայողի  մահացության դեպքից 37-ն են կապված  զինվորական ծառայության հետ, 13-ը՝ ոչ։ 

Հաշվի առնելով այն, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակին ոչ պաշտոնական աղբյուրներից հայտնի են դարձել մահվան 47 դեպքերը միայն, արձանագրում ենք, որ 63 դեպքերից միայն 47-ի մասին է տեղեկատվություն տարածվել, ընդ որում՝ դրանցից միայն 37-ի վերաբերյալ է առաջնային աղբյուր եղել պաշտոնական աղբյուրը: 

Նկատենք, որ 2018 թ.-ին հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով զոհերը 7-ն են, իսկ ոչ մարտականը՝ 56-ը: Ոչ մարտական մահացությունների թվում մեծ թիվ են կազմում ավտովաթարի հետեւանքով մահացությունները /17/, առողջական խնդիրներով պայմանավորված մահացությունները /13/ եւ ինքնասպանություններ որակված դեպքերը /11/:   

Այսինքն՝ կարելի է եզրակացնել, որ զինված ուժերում պատշաճ ուշադրություն չի դարձվում ավտոմեքենաների շահագործման կանոնների պահպանմանը, մեքենաների շահագործման տեխնիկական  պահանջներին, որոշ դեպքերում նաև վարորդների պատրաստվածությանը: 

Իսկ այն, որ մահացության ամենատարածված երկրորդ պատճառը առողջական խնդիրներն են, գտնում ենք, որ պայմանավորված է զինված ուժերում բժշկական ծառայության ապահովման խնդիրներով, նաև առողջական խնդիրներով երիտասարադների զինվորական ծառայությանը պիտանի ճանաչելու փաստերով: 

Համեմատության համար նշենք, որ 2017 թ-ին ՀՀ գլխավոր դատախազության տվյալներով գրանցվել է մահացության 76  դեպք, որոնցից  23-ը տեղի է  ունեցել  հրադադարի ռեժիմի խախտման, 10-ը՝ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու, 16-ը առողջական խնդիրների հետեւանքով,4-ը՝ ականի պայթյունի, 8-ը՝ սպանության (4-ը՝ դիտավորյալ, 4-ը՝ զենքի հետ վարվելու կանոնների խախտման), 6-ը՝ դժբախտ պատահարի (1-ը՝ շմոլ գազից թունավորման, 1-ը նռնակի պայթյունի, 1-ը՝ վրաերթի, 3-ը՝ հայտնի չէ), 9-ը՝ ավտովթարի: 

Ինչպես տեսնում ենք, 2017 թ-ի համեմատ 2018 թ-ին հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով մահացության դեպքերը նվազել են մոտ երեք անգամ (16-ով), սպանություն որակված եւ առողջական խնդիրների հետեւանքով մահացության դեպքերի թիվը նվազել է 3-ով, 1-ով աճել է ինքնասպանություն որակված դեպքերի թիվը, իսկ ավտովթարի հետեւանքով մահացության դեպքերի թիվն աճել է 8-ով (մոտ երկու անգամ): 

Վիճակագրական այլ տվյալներ և մանրամասներ ներկայացված են ՏԵՂԵԿԱՆՔՈՒՄ