Պենտագոնի 3 պաշտոնյաներ հայտարարել են, թե ԱՄՆ-ն պատրաստվում է Սև ծով ուղարկել ռազմական նավեր, որի նպատակն է նվազեցնել սևծովյան ավազանում ռուս-ուկրաինական լարվածությունը։ Այդ մասին լուր է հրապարակել ամերիկյան CNN-ը՝ նշելով, որ այդ նպատակով ԱՄՆ-ի պետքարտուղարությունը դիմել է Թուրքիային, որպեսզի վերջինս Մոնտրյոյի համաձայնագրի շրջանակներում թույլատրի ամերիկյան ռազմանավերին Դարդանելի և Բոսֆորի նեղուցներով մտնել սևծովյան ավազան. փոխանցում է ermenihaber-ը: …

