ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ երկու պաշտոնյա ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Ըստ այդմ՝ Արտավազդ Բարսեղյանը 2019 թվականի հունվարի 31-ից ազատվել է անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի պաշտոնից, Լարիսա Մադոյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի տեղակալի պաշտոնից:

