Սուպերվարչապետությունը ավտորիտար կառավարման համակարգ է, դրա հենքը պետք է կազմաքանդվի. Էդմոն Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը պնդում է՝ Ազգային անվտանգության ծառայությունը, ոստիկանությունն ու Պետական եկամուտների կոմիտեն պետք է դուրս գան վարչապետի վերահսկողությունից և անցնեն խորհրդարանական վերահսկողության դաշտ:

Factor.am-ի հետ զրույցում Մարուքյանն ասաց՝ այն պնդումները, որ այդ կառույցները կլինեն խորհրդարանական վերահսկողության ներքո, պատրանքային պնդումներ են:

«Որևէ մեկը չպետք է մեզ լավություն անի խորհրդարան գալով, և ասեն՝ վայ, տեսեք՝ ինչ լավ է ոստիկանապետը եկել է խորհրդարան, եկեք ծափահարենք, ուրախանանք, կարող եք իրեն հարց տալ և այլն: Դա աբսուրդ է, մենք ինստիտուցիոնալ ռեֆորմ ենք առաջարկում, ինչը ժամանակին նաև միասին ենք ասել, հիմա դարձել են իշխանություն և ասում են՝ դա պետք չէ»,- ասաց Մարուքյանը:

Պատգամավորը նաև համաձայն չէ այն փաստարկների հետ, որ վերը նշված կառույցները նախարարության կարգավիճակ ստանալու դեպքում, կքաղաքականացվեն. «Փորձը ցույց է տալիս, երբ որ այդ մարմինները ենթարկվում են կոնկրետ մեկ անձի, այդ պարագայում է, որ քաղաքականացվում են և օգտագործվում ներքաղաքական կյանքում»:

Բացի այդ, Մարուքյանը գտնում է, որ ՊԵԿ-ից և ԱԱԾ-ից պետք է դուրս բերվեն քննչական մարմինները, որովհետև կա շահերի բախում:

Էդմոն Մարուքյանը տեղեկացրեց, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության փորձագետներն ուսումնասիրել են նաև միջազգային փորձը և պարզել, որ չկա խորհրդարանական երկիր, որտեղ կառավարության կառուցվածքից այդ մարմինները դուրս լինեն:

Մանրամասները՝ տեսանյութում:

Շողիկ Գալստյան