ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը Հայաստանում հակակարկտային հրթիռային կայանների վերակատարելագործման խնդիր է դնելու: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը՝ անդրադառնալով հակակարկտային հրթիռային կայաններում առաջացած թերությունների ու հետագա շահագործման հարցերին: «Հակակարկտային հրթիռային կայանների հարցը վերջնական որոշված չէ, քննարկման փուլում է: Մենք ունենք նախկին փորձը, հավանաբար վերակատարելագործման խնդիրն ենք դնելու։ …

