Եթե բժիշկը ենթարկվում է ՔԿՀ-ի պետին, կալանավորի մասին տեղեկություն տալիս՝ նայում է այդ պետի երեսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:42
Վթարային ջրանջատում՝ Կապանում
09.11.2026 | 20:28
Նոր ահազանգ․ ռուսական բազայի 2 զինծառայող է կալանավորվել ուկրաինացուն ծեծելու հաղորդման հիման վրա
Բոլորը

ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն արդեն ստացել է 100-ից ավելի առաջարկ՝ հրատապ կարգով քրեակատարողական հիմնարկներում, մանկատներում, արհմիություններում, ստեղծագործական միություններում հանրային լսումներ կազմակերպել՝ տիրող իրավիճակի վերաբերյալ։

Այս մասին այսօր հանձնաժողովի նիստի ընթացքում հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը՝ տեղեկացնելով, որ այս հանձնաժողովում պատրաստվում են ընդունել նաև Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին՝ մշակելու համար համապատասխան աշխատանքային քարտեզ։

«Հանդիպելու ենք նաև Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հետ, որովհետև հսկայական օրակարգ կա նաև նրա հետ կապված։ Ունենալու ենք նաև այցեր մի քանի ՔԿՀ-ներ, քանի որ որոշ կալանավորների հետ կապված խնդիրներ կան»,- ասաց  Նաիրա Զոհրաբյանը՝ հանձնաժողովի անդամներին առաջարկելով ներկայացնել իրենց մատնանշած խնդիրներն ու սեփական օրակարգը։

Հանձնաժողովի նիստի ընթացքում Նաիրա Զոհրաբյանն անդրադարձավ ՔԿՀ-ների ենթակայության տակից բուժանձնակազմը հանելու խնդրին։

«ՔԿՀ-ների վարչությունից բուժանձնակազմը հանելու համար 2008 Կառավարության 207 որոշմամբ ստեղծվել է  ՔԿՀ ՊՈԱԿ, բայց հրամանն անընդհատ կիսատ է մնում, և այդ ՊՈԱԿ-ը չի բացվում։ Լինելով նաև լրագրող պատգամավոր, ես տարիներ շարունակ տեսել եմ՝ եթե բուժանձնակազմը ենթարկվում է ՔԿՀ-ի պետին, վե՛րջ, չկա անաչառություն, կալանավորի, դատապարտյալի  առողջության վերաբերյալ օբյեկտիվ տեղեկություն տալիս՝ նայում է ՔԿՀ-ի պետի երեսին։ Այս խնդիրը ենթադրում է օրենսդրական փոփոխության անհրաժեշտություն»,- ասաց ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան