Մամուլի մասին օրենքը շատ հին է, չի տարածվում կայքերի վրա, նրանք աշխատում են օրենքից դուրս. Թագուհի Թովմասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:42
Վթարային ջրանջատում՝ Կապանում
09.11.2026 | 20:28
Նոր ահազանգ․ ռուսական բազայի 2 զինծառայող է կալանավորվել ուկրաինացուն ծեծելու հաղորդման հիման վրա
Բոլորը

Մամուլի վերաբերյալ ցանկացած փոփոխության նկատմամբ շատ զգուշավոր պետք է լինենք, այս դաշտի վերաբերյալ ցանկացած ազդակ պետք է լսենք մեր գործընկերներից։ Այս մասին այսօր՝ փետրվարի 7-ին, ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

«Մենք ունեինք բավականին հետաքրքիր նախագծեր, որոնք չհասցրինք կյանքի կոչել նախորդ գումարման Ազգային ժողովի մեր գործընկերների հետ։ Խնդիրն այն է, որ մամուլի մասին օրենքը շատ հին է և չի տարածվում կայքերի վրա, դրա համար էլ կայքերն աշխատում են օրենքից դուրս, որովհետև այն տարրական պահանջները, որոնք կան՝ հասցե, խմբագրակազմ և այլն, օրենքով չի պահանջվում, դրա համար էլ կայքերը չունեն։  Եթե օրենքն արդիականացնեն, բնականաբար, կայքերը կմտնեն այդ դաշտ, իսկ այն կայքերը, որոնք չեն մտնի, մենք դրանց կհամարենք ոչ թե լրատվամիջոց, այլ բլոգ»,- իր դիտարկումները ներկայացրեց պատգամավոր Թովմասյանը՝ առաջարկելով մամուլի մասին օրենքի քննարկման ժամանակ հրավիրել նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին՝ միասնական մեկ փաստաթղթի շուրջ աշխատելու համար։

Մանրամասները՝ տեսնայութում։

Աղավնի Սուքիասյան