Ի՞նչ է կնասպանությունը և ինչքա՞ն է այն տարածված Հայաստանում

Լուրեր

02.07.2026 | 19:10
Դիակի վրա կարող ա մարդուն բռնես՝ գնան արդարանան, դուրս գան․ Փաշինյանը՝ դատական համակարգի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 19:00
Եթե Ալիևն անկեղծորեն խաղաղություն է ուզում, պիտի դադարեցնի «Արևմտյան Ադրբեջան» զավթողական ծրագիրը․ Տաթևիկ Հայրապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 18:56
Նախագահն ընդունել է Ալեն Սիմոնյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 18:56
Ամենատարբեր աստիճանի տափակության հարցեր եք տալիս, ցուցիչ է՝ ինչքանով եմ ես բռնակալ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 18:52
Էս շենքում աշխատելու է ժողովրդի ընտրած մարդը, ուզում է` եռագլուխը թռնի վերև, իջնի ցած. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 18:49
ԵՄ դատարանը հաստատել է Google-ի ավելի քան 4 միլիարդ եվրոյի տուգանքը
02.07.2026 | 18:42
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է վարչապետին ընտրություններում հաղթանակի առիթով
02.07.2026 | 18:32
Արտահանումը խթանող գործակալություն կստեղծենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 18:26
Դամասկոսի կենտրոնում սրճարանում պայթյուն է տեղի ունեցել․ զոհեր կան
02.07.2026 | 18:18
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
02.07.2026 | 18:10
ԵՀ նախագահը մեկնեց Երևանից // Պետական գաղտնիքի հրապարակման գործով գնդապետ է ձերբակալվել․ ԼՈՒՐԵՐ
02.07.2026 | 18:00
Վճռականորեն ասում եմ` երկաթուղին ՀՀ սեփականությունն է և պետք է ծառայի մեր շահերին. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 17:51
ՌԴ-ից երկու ռուֆերներ բարձրացել են Նյու Յորքի Empire State Building-ի վրա և այնտեղ նշանվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 17:43
Հաստատվել է ՀՀ առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը
02.07.2026 | 17:34
Արմեն Մուրադյանը նշանակվեց բժշկական համալսարանի ռեկտոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ստորև ներկայացվում է «Իրազեկ քաղաքացիների միավորման»  «Ի՞նչ է կնասպանությունը և ինչքա՞ն է այն տարածված Հայաստանում» վերտառությամբ հոդվածը

2010-ից 2015 թվականների ընթացքում Հայաստանում ընտանեկան բռնության հետևանքով սպանվել է 30 կին։

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա» հասարակական կազմակերպության «Կնասպանությունը Հայաստանում․ Լուռ համաճարակ» զեկույցը ներկայացնում է մի շարք կարևոր տեղեկություններ կնասպանության և մասնավորապես Հայաստանում տիրող իրավիճակի վերաբերյալ։

Ի՞նչ է կնասպանությունը

Մինչ զեկույցի՝ Հայաստանի վերաբերյալ հատվածին անդրադառնալը, նախ հարկ է պարզաբանել, թե ինչ է կնասպանությունը և ինչով է այն տարբերվում մյուս սպանություններից։

Կնասպանությունը կամ ֆեմիցիդը, ըստ այդմ, կանանց սպանությունն է՝ պայմանավորված նրանց գենդերային պատկանելությամբ։ Կնասպանության վերաբերյալ ՄԱԿ-ի մի շարք սահմանումներ կան։ Մասնավորապես, ըստ ՄԱԿ-ի Առողջապահության համաշխարհային կազմակերպության, «կնասպանություն» եզրն օգտագործվում է նկարագրելու կանանց և աղջիկների կնատյաց սպանությունները, որոնց դրդապատճառը տղամարդկանց՝ սեփական գերազանցության և կանանց սեփականատերը լինելու սոցիալապես ամրագրված համոզմունքն է։ ՄԱԿ-ի համակարգի Գիտական խորհրդի ձևակերպմամբ էլ, որպեսզի սպանությունը որակվի ֆեմիցիդ, հանցավոր մտադրության, սպանության և զոհի գենդերի միջև պետք է կապ լինի։ Ընդ որում, նշվում է, որ կնասպանությունները կարող են լինել նաև անուղղակի, քանի որ երկարատև բռնության անտանելիությունը հաճախ զոհերին հարկադրում է ինքնասպանության։

Ինչքա՞ն է դա տարածված

Ըստ ՄԱԿ-ի տվյալների, ամբողջ աշխարհում յուրաքանչյուր տարի մոտավորապես 66 000 կին և աղջիկ է բռնությամբ սպանվում, որը կազմում է բոլոր դիտավորյալ սպանությունների զոհերի թվի 17%-ը։

Ուշագրավ է, որ ՄԱԿ-ի տվյալների համաձայն, աշխարհում սպանությունների գերակշիռ մասը տղամարդկանց սպանություններն են՝ կատարված ոչ տանը, այնինչ, կանանց սպանությունների մինչև 70 տոկոսը կա՛մ կապված է զուգընկերների հետ, կա՛մ առնչվում է ընտանեկան բռնությանը:

Առավել կոնկրետ ցուցանիշներ են ներկայացվում ՄԱԿ թմրանյութերի և հանցագործության դեմ պայքարի գրասենյակի՝ 2011 թվականի տվյալներից, համաձայն որոնց, Եվրոպայում մարդասպանությունների զոհ դարձած կանանց 35%-ը սպանվել է զուգընկերների կամ նախկին զուգընկերների, իսկ 17%-ը՝ հարազատների կողմից, մինչդեռ բոլոր տղամարդկանց միայն 5%-ն է սպանվել զուգակցի կամ նախկին զուգակցի և 10%-ը՝ ընտանիքի այլ անդամների կողմից

Ի՞նչ իրավիճակ է Հայաստանում

Ըստ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա» ՀԿ-ի հրապարակած զեկույցի, Հայաստանում ընտանեկան բռնությունը լայնորեն տարածված է և հանդիսանում է վտանգավոր գենդերային նորմերի ու կարծրատիպերի առավել ցայտուն դրսևորում։ 2010-ից 2015 թվականների ընթացքում Հայաստանում ընտանեկան բռնության հետևանքով սպանվել է 30 կին։

«Պրոակտիվ հասարակություն» ՀԿ-ի կողմից 2011 թվականին իրականացված հարցման արդյունքները վկայում են, որ հարցված կանանց 60%-ը իրենց կյանքի ընթացքում ենթարկվել էր մեկ կամ մի քանի տեսակի ընտանեկան բռնության, իսկ գրեթե 40%-ը՝ կյանքի վերջին երկու տարիների ընթացքում։

Հայաստանում ընտանեկան բռնության վերաբերյալ պաշտոնական տվյալները, ըստ զեկույցի, չեն արտացոլում իրական պատկերը։ Այսպես, 2015 թվականին Հայաստանի անվտանգության մարմիններն արձանագրել են 784 ընտանեկան բռնության հաղորդում, այնինչ իրավապաշտպան կազմակերպությունները ստացել են նմանատիպ դեպքերի 2000-ից ավել ահազանգեր։

Հայաստանում, սակայն, խնդիրը բարդանում է ոչ միայն հանգամանքով, որ ընտանեկան բռնության մասին «ընդունված չէ» բարձրաձայնել, այլ նաև անպատժելիությամբ և օրենսդրական բացերով։ Ըստ զեկույցի, 2010-ից 2015 թվականներին կնասպանության մեջ մեղադրվողների ճնշող մեծամասնությունը դեռևս չեն դատապարտվել կամ ազատազրկվել:

Այստեղ, թերևս, պետք է նշել, որ «Կնասպանությունը Հայաստանում․Լուռ համաճարակ» զեկույցը հրապարակվել է 2016 թվականին, երբ Հայաստանում դեռ չէր ընդունվել «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքը։

Այս օրենքը սկսել է գործել 2018 թվականի ամռանը, և դեռևս չկան հստակ ուսումնասիրություններ դրա ազդեցության վերաբերյալ։

Կանանց նկատմամբ բռնության բոլոր ձևերի կանխարգելման ամենաարդյունավետ միջոցը, սակայն, այն նախապես կասեցնելն է: Այդ նպատակով «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» մշտապես թիրախավորում է սոցիալական այն հիմնային նորմերը, որոնք թույլատրում են հայ հասարակությունում կանանց նկատմամբ բռնության տարածումը:

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության և «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության ֆինանսական աջակցությամբ։ Հրապարակման բովանդակությունն արտահայտում է միայն «Իրազեկ քաղաքացիների միավորման» տեսակետը, այլ ոչ Եվրոպական միության և «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության դիրքորոշումը։