Ավտոմեքենայի հարվածի հետևանքով Երևանում վնասվել է միջին ճնշման գազատար
Հասարակություն
26.01.2025 | 14:04
Ավտոմեքենայի հարվածի հետևանքով վնասվել է միջին ճնշման գազատար, ինչի պատճառով հունվարի 26-ին ժամը 13:10-ից դադարեցվել է Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Խաղաղ Դոնի փողոցի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը․ հայտնում են «Գազպրոմ Արմենիա»-ից: