ՀՀ կրթության և գիտության և մշակույթի նախարարությունների, ինչպես նաև Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համագործակցությամբ մեկնարկում է մշակութային կրթության բարելավմանը միտված «ԴասA» ծրագիրը` ավագ դպրոցների աշակերտների համար: Նախագծի շրջանակում Երևանի 35 ավագ դպրոցների 14-17 տարեկան 10-12-րդ դասարանների շուրջ 13532 աշակերտներ կայցելեն սիմֆոնիկ երաժշտության համերգների` հնարավորություն ունենալով հետագայում համերգներին հրավիրել նաև իրենց ծնողներին։ Ծրագրի շնորհանդեսը տեղի է ունեցել այսօր Բյուրո ակումբում` ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ …

