Թուրքիայի Բուրսա քաղաքում 13-ամյա երեխա է ձերբակալվել իրենց տան պատին «քաղաքական» գրառում անելու համար: Նշվում է, որ երեխան պատին գրած է եղել Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» թուրքերեն հապավումը՝ «HDP» և դրա նախկին համանախագահ, նախագահի թեկնածու Սելահաթթին Դեմիրթաշի անվան կրճատ տարբերակը՝ «Սելո»: Ձերբակալված երեխային ոստիկանները տեղափոխել են Բուրսայի ոստիկանության անչափահասների բաժանմունք, փոխանցում է «Էրմենիհաբեր»-ը: Հաղորդվում է, …