Post Classical Ensemble-ի` 2020թ. գարնանը կայանալիք հայկական փառատոնի գալա համերգը ՀՀ դեսպանությունում

Լուրեր

09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:42
Վթարային ջրանջատում՝ Կապանում
09.11.2026 | 20:28
Նոր ահազանգ․ ռուսական բազայի 2 զինծառայող է կալանավորվել ուկրաինացուն ծեծելու հաղորդման հիման վրա
09.11.2026 | 20:12
Հունգարիայի նախկին վարչապետ Օրբանի եղբայրը ձերբակալվել է մարդկանց թրաֆիքինգի գործով
09.11.2026 | 20:00
ԵՄ-ն ռազմականացվում է․ ՀՀ-ի ինտեգրումը և անվտանգության հարցը սխալ է տարանջատելը․ Սերգեյ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 19:43
Մանուել Նոյերն այս տարի դուրս չի գա խաղադաշտ
09.11.2026 | 19:27
Իզմիրի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 6 մարդ է զոհվել․ կան վիրավորներ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 19:14
Պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման նախագիծը հնարավոր է՝ հետաձգվի․ հարցը երկու օրից քննարկվելու է ԱԺ-ում
09.11.2026 | 18:59
Նոյեմբերի 10-ից Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկում երթևեկության կարգը կփոխվի
Բոլորը

Փետրվարի 19-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը հյուրընկալեց գալա համերգ` նվիրված հայ արվեստի ու երաժշտության հարստությանն ու բազմազանությանը, որով ազդարարվեց Post Classical Ensemble-ի 2020թ. հայկական փառատոնի մեկնարկը:

Ինչպես տեղեկացնում են ԱԳՆ լրատվական ծառայությունից, երեկոյին ներկա էին գալիք փառատոնի գործադիր կոմիտեի անդամները, հովանավորներն ու աջակիցները: Համերգի ընթացքում ելույթ ունեցավ աշխարհահռչակ հայ թավջութակահար Նարեկ Հախնազարյանը` նվագակցությամբ Post Classical Ensemble-ի կոնցերտմայստեր Նաթանել Դրայբլաթի, ովքեր հյուրերի համար կատարեցին Բախի, Լիգետիի, Խուդոյանի, Կոդալիի ու այլոց ստեղծագործություններ:

Իր ելույթում դեսպան Վարուժան Ներսեսյանը խոսեց մշակութային դիվանագիտության կարևորության, պատմության ընթացքում մշակույթների սինթեզի ու խաչաձևման և մշակութային կապերի խթանման անհրաժեշտության մասին: Ավելի ուշ Post Classical Ensemble-ի գործադիր տնօրեն Ջոզեֆ Հորովիցը ներկայացրեց հայկական փառատոնի ամփոփ նկարագիրը:

Տեղեկանք. 2020թ. նախատեսված «Նռան գույնը. հայկական ոդիսական» փառատոնը, որի համանախագահներն են ամերիկահայ բարերարներ Ասո Դավիդյանն ու Նուբար Աֆեյանը, ընդգրկելու է մի շարք միջոցառումներ, այդ թվում` ԱՄՆ ազգային պատկերասրահում կայանալիք հայկական ֆիլմերի փառատոնն ու Վաշինգտոնի ազգային տաճարում տեղի ունենալիք աննախադեպ համերգը` մասնակցությամբ Վաշինգտոնի ազգային տաճարի ռեզիդենտ նվագախումբ հանդիսացող Post Classical Ensemble-ի, թավջութակահար Նարեկ Հախնազարյանի, կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանի ու նկարիչ Գևորգ Մուրադի: Բացի այդ, Վաշինգտոնում ու Նյու Յորքում նախատեսվում են մի շարք այլ միջոցառումներ, որոնք կոչված են բացահայտելու հայկական մշակութային հարուստ ժառանգությունն ու ավանդույթները: Մշակութային այս ձեռնարկը կդառնա վերջին տարիների ընթացքում ԱՄՆ-ում հայ մշակույթին նվիրված երրորդ խոշորագույն իրադարձությունը` «Սմիթսոնիան» հաստատության «Ֆոլքլայֆ» փառատոնից ու «Մետրոպոլիտան» թանգարանի «Հայաստան» ցուցադրությունից հետո: