Արմավիրի մարզպետը՝ ՔՊ-ի շարքերը չհամալրելու, Մանվել Գրիգորյանի ազգական համայնքապետի հրաժարականի պահանջի և մարզ բերած ներդրումների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:42
Վթարային ջրանջատում՝ Կապանում
09.11.2026 | 20:28
Նոր ահազանգ․ ռուսական բազայի 2 զինծառայող է կալանավորվել ուկրաինացուն ծեծելու հաղորդման հիման վրա
09.11.2026 | 20:12
Հունգարիայի նախկին վարչապետ Օրբանի եղբայրը ձերբակալվել է մարդկանց թրաֆիքինգի գործով
09.11.2026 | 20:00
ԵՄ-ն ռազմականացվում է․ ՀՀ-ի ինտեգրումը և անվտանգության հարցը սխալ է տարանջատելը․ Սերգեյ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 19:43
Մանուել Նոյերն այս տարի դուրս չի գա խաղադաշտ
09.11.2026 | 19:27
Իզմիրի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 6 մարդ է զոհվել․ կան վիրավորներ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 19:14
Պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման նախագիծը հնարավոր է՝ հետաձգվի․ հարցը երկու օրից քննարկվելու է ԱԺ-ում
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի հետ

– Արդեն տևական ժամանակ է՝ լարված իրավիճակ է Արմավիրի մարզի Արշալույս գյուղում: Բնակիչներն իրենց բողոքի ակցիաներով կաթվածահար են արել համայնքապետարանի աշխատանքն ու պահանջում են համայնքապետ Զարզանդ Գրիգորյանի հրաժարականը, ով, ի դեպ, 10 տարի շարունակ զբաղեցնում է այդ պաշտոնն ու կալանավորված գեներալ Մանվել Գրիգորյանի եղբորորդին է: Ինչո՞ւ է հարցի լուծումը ձգձգվում:

– Հետհեղափոխական շրջանից հետո Արմավիրի մարզում կային մի քանի լարված օջախներ, որտեղ համայնքի բնակիչները պահանջում էին համայնքապետերի հրաժարականը, և Արշալույսը բացառություն չէր։ Իմ նշանակումից հետո ես հանդիպումներ եմ ունեցել թե՛ բողոքող կողմերի, թե՛ համայնքի ղեկավարների հետ, փորձել ենք քննարկել բոլոր օրինական ճանապարհները, հանդես եմ եկել առաջարկություններով: Վերջինը երկու օր առաջ եմ հանդիպել բնակիչների հետ, քննարկել ենք կոմպրոմիսային տարբերակներ, որպեսզի կողմերին բերենք խաղաղ լուծումների:

– Ի՞նչ կոմպրոմիսային տարբերակների մասին է խոսքը: 

– Մի շարք տարբերակներ կան: Դրանցից մեկն այն է, որ համայնքապետի պաշտոնավարման լիազորությունների ժամկետը լրանում է դեկտեմբերի 6-ին, բայց համաձայնության ենք եկել, որ ընտրությունները կարող ենք տեղափոխել սեպտեմբեր: Արտահերթ ընտրություններով  համայնքապետը կփորձի իր ուժերն արդեն նոր Հայաստանում:

– Մանվել Գրիգորյանի ազգականը լինելու հանգամանքն այսօր ի՞նչ դեր ունի Արմավիրի մարզում:

– Կարծում եմ՝ չունի: Մեր մարզում ամենամեծ նշանակությունն ունի օրենքը:

– Ձեզ հաջողվե՞լ է չեզոքացնել մարզում Գրիգորյանների ուժային կենտրոններն ու ազդեցությունը:

– Դա միայն իմ գործունեության արդյունքը չէ, այլ ամբողջ Կառավարության:

– Դժվար չէ՞ր քաղաքական փորձառություն չունեցող երիտասարդին գալ և միանգամից այնպիսի մարզի ղեկավար նշանակվել, որտեղ կային նման ուժային կենտրոններ: 

– Անմիջապես հեղափոխությունից հետո այդ խնդիրների լուծումներն արդեն տրվել էին՝ մինչև իմ նշանակումը: Իմ գործունեության սկիզբը բարդ է եղել՝ հիմնականում կապված ՏԻՄ արտահերթ և հերթական ընտրությունների ու մեկ համապետական ընտրության հետ, թեև դրանք անցան ազատ և թափանցիկ՝ առանց որևիցե հատուկ միջադեպերի: Հիմնական խնդիրները եղել են լարված օջախներում՝ մի քանի համայնքներում, որտեղ մեզ հաջողվել է բանակցությունների միջոցով գալ խաղաղ լուծումների:

– Փետրվարի 17-ին կայացան համայնքի ղեկավարի ընտրություններ Արմավիրի մարզի 5 համայնքներում. 5-ից 5-ում կրկին ընտրվել են գործող համայնքապետերը: Ճիշտ է՝ նրանք անկուսակցական են, ՔՊ-ի անդամ չեն, բայց, փաստորեն, կրկին հաղթել են ընտրություններում: Սա ինչպե՞ս եք գնահատում:

– Կառավարության հիմնախնդիրն է՝ ապահովել ընտրությունների օրինականությունը, իսկ քաղաքական իշխանությունը խոսել է այն մասին, որ չունի առաջադրված թեկնածուներ: Այսինքն՝ բնակիչներն իրենց կամքով ընտրել են, և ստացվել է այնպես, որ հինգ համայնքում էլ ընտրությունների արդյունքներով համայնքի ղեկավարները վերընտրվել են:

– Ասացիք՝ անկուսակցական եք: Չե՞ք պատրաստվում համալրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շարքերը:

– Ներկա պահին նման քննարկումներ կամ մտորումներ չունեմ:

– Ինչո՞ւ:

– Ես խնդիր չեմ տեսնում։ Պարտադիր չէ Կառավարության կազմում լինել և անպայման լինել կուսակցական: Ունեմ մի շարք ընկերներ, որոնք զբաղեցնում են Կառավարության կազմում բարձր պաշոտններ և անկուսակցական են:

 

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան