«Երեխաների իրավունքների մասին» ՀՀ օրենքը վերանայման կարիք ունի. Զարուհի Բաթոյան

Լուրեր

09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:42
Վթարային ջրանջատում՝ Կապանում
09.11.2026 | 20:28
Նոր ահազանգ․ ռուսական բազայի 2 զինծառայող է կալանավորվել ուկրաինացուն ծեծելու հաղորդման հիման վրա
09.11.2026 | 20:12
Հունգարիայի նախկին վարչապետ Օրբանի եղբայրը ձերբակալվել է մարդկանց թրաֆիքինգի գործով
09.11.2026 | 20:00
ԵՄ-ն ռազմականացվում է․ ՀՀ-ի ինտեգրումը և անվտանգության հարցը սխալ է տարանջատելը․ Սերգեյ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 19:43
Մանուել Նոյերն այս տարի դուրս չի գա խաղադաշտ
09.11.2026 | 19:27
Իզմիրի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 6 մարդ է զոհվել․ կան վիրավորներ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 19:14
Պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման նախագիծը հնարավոր է՝ հետաձգվի․ հարցը երկու օրից քննարկվելու է ԱԺ-ում
09.11.2026 | 18:59
Նոյեմբերի 10-ից Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկում երթևեկության կարգը կփոխվի
Բոլորը

«Դժվար է գերագնահատել այն դերակատարումը, որ ունեցել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը՝ Հայաստանում երեխաների իրավունքների, սոցիալական պաշտպանության, ներառականության և ապաինստիտուցիոնալացման գործում: Հիմք ընդունելով բոլոր այս նախադրյալները՝ հույս ունենք, որ այս հանդիպումը մեր համագործակցության նոր փուլի սկիզբը կդառնա»,- այս մասին ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ղեկավար Տանյա Ռադոչայի հետ հանդիպման ժամանակ:

Նախարարը ներկայացրել է ոլորտի առաջնահերթությունները՝ հատկապես առանձնացնելով ապաինստիտուցիոնալացման ծրագիրը, որն առաջին անգամ կներառի նաև հաշմանդամություն ունեցող երեխաներին: «Երբ մենք խոսում ենք ապաինստիտուցիոնալացման մասին, պետք է հաշվի առնենք հաստատություններում գտնվող բոլոր երեխաներին:

Բացի այդ, պետք է ակտիվ քաղաքականություն վարենք, որպեսզի այս գործընթացը վերաբերի ոչ միայն պետական հաստատություններին, այլև՝ մասնավոր: Մեր մոտեցումը պարզ է։ Եթե կա ֆինանսավորում՝ լինի այն պետության, մասնավոր ընկերության, անհատ բարերաների թե միջազգային կազմակերպությունների կողմից, այն պետք է ուղղվի ոչ թե հաստատությանը, այլ՝ երեխաների ընտանիքներին»,- ասել է նախարարը՝ նշելով, որ նախարարության գործունեության հիմքում լինելու է երեխաների անձնական տվյալների պաշտպանության կարևորության ընկալումը:

Նա նաև նշել է, որ պետական քաղաքականությունը պետք է տարվի նաև հաշմանդամություն ունեցող երեխաների մուտքը հատուկ հաստատություններ կանխարգելելու ուղղությամբ, հատկապես՝ նորածինների:

Նախարար Բաթոյանը տեղեկացրել է, որ վերանայման կարիք ունի նաև «Երեխաների իրավունքների մասին» ՀՀ օրենքը, հատկապես այն դրույթները, որոնք վերաբերում են երեխաների թրաֆիքինգին, աշխատանքային շահագործմանը և այլն:

«Մենք շատ ուրախ ենք լսել ապաինստիտուցիոնալացման վերաբերյալ կառավարության այսօրինակ մոտեցման մասին, քանի որ ինքներս էլ համարում ենք, որ երեխայի իրավունքը՝ անկախ առանձնահատուկ կարիքներ ունենալու հանգամանքից, պետք է պաշտպանված լինի, իսկ ծառայությունները, որոնք անհրաժեշտ են նրանց, չեն կարող տրամադրվել միայն մեկ կամ մի քանի հաստատությունների կողմից»,- ասել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ղեկավար Տանյա Ռադոչայը:

Նախարարը նշել է, որ ակնկալում է հասարակական, միջազգային կազմակերպությունների և մասնավոր գործընկերների աջակցությունը հատկապես սոցիալական աջակցության համայնքային կառույցների աշխատակիցների և մասնագետների կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման գործում, քանի որ հաստատությունից դուրս եկած երեխան պետք է ապահովված լինի բոլոր անհրաժեշտ ծառայություններով:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև երեխաների նկատմամբ բռնության կանխարգելմանը, համընդհանուր ներառական կրթությանը և աղքատության հաղթահարմանն ուղղված մի շարք հարցեր:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին