Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (Ավան և Նոր Նորքի նստավայր) բավարարել է «Մարտի 1-ի» գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին կալանավորելու վերաբերյալ Հատուկ քննչական ծառայության ներկայացրած միջնորդությունը: Այս մասին Factor.am-ին տեղեկացրեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը: «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը, հիշեցնենք, որպես մեղադրյալ ներգրավվել է «առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քրեական …

