2019 թվականին Հայաստանը կստանձնի Եվրասիական տնտեսական միությունում (ԵՏՄ) նախագահությունը: Սանկտ Պետերբուրգում ընթացող ԵՏՄ բարձրագույն խորհրդի նիստում այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Հաջորդ տարի ԵՏՄ-ում նախագահությունը ստանձնում է Հայաստանը: Ցանկանում եմ մեր հայ բարեկամներին հաջողություն մաղթել»,- նշել է Վլադիմիր Պուտինը: Նշենք, որ այս տարի ԵՏՄ-ում նախագահում է Ռուսաստանի Դաշնությունը: Միության անդամ յուրաքանչյուր երկրի …

