Գրանցման փուլում մաքսային ընկերության տնօրենը պետք է բացահայտի իրական սեփականատիրոջը, հակառակ պարագայում՝ քրեական պատասխանատվության կենթարկվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՊԵԿ-ը կներկայացնի նոր օրենսդրական նախաձեռնություն, որը նպատակ ունի բացառել այն դեպքերը, երբ մաքսային ծառայողը միաժամանակ ունենում էր մաքսային բրոքերական գրասենյակ՝ գրանցելով այն ուրիշի անունով։

Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՊԵԿ նախագահի տեղակալ Ռուստամ Բադասյանը։ 

«Դրա համար նախատեսել ենք քրեական պատասխանատվություն, եթե գրանցման փուլում տնօրենը չի բացահայտում իրական սեփականատիրոջը, ապա որոշել ենք այս նախաձեռնությամբ սահմանափակենք այդ ընկերությունների կանխիկ գործարքները, որպեսզի բացառվի այդ փոխկապակցվածությունը, իսկ եթե նման փոխկապակցվածություն լինի, դա արագ հնարավոր լինի բացահայտել»,-մանրամասնեց ՊԵԿ պաշտոնյան։

Ըստ Բադասյանի սահմանված են նաև արգելքներ, որոնք  բիզնեսի համար ամենազգայուն թեման են:

«Ներկայումս կարգավորումն այնպիսին է, որ կարելի է կիրառել արգելանք, եթե տնտեսվարողը որևէ գույք է թաքցրել: Նոր կարգավորմամբ որոշել ենք այնպիսի հնարավորություն ընձեռել տնտեսվարողին, որ նա ներկայացնի հարկային պարտավորությունները ճիշտ ժամանակին չկատարելու պատճառաբանությունները։ Եթե դրանք հարգելի կլինեն՝ արգելանքի պրակտիկան կփոխենք»,- ասաց Բադասյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան