ԱՄՆ-ն պատրաստվում է ավելացնել արտասահմանյան երկրներին ռազմական օգնություն տրամադրելու ծրագրի ֆինանսավորումը: Այս կետն ընդգրկված է 2020 թվականի համար նախատեսված պետքարտուղարության բյուջետային ծրագրում, հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Արտասահմանցի զինծառայողներին ֆինանսավորում» կոչվող ծրագիրը նախատեսում է 5.3 մլրդ դոլար հատկացնել, ինչը 23.9 մլն դոլարով ավելին է անցյալ տարվա համեմատ: Գումարը նախատեսված է Ուկրաինայի, Վրաստանի, Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի համար։ …

