Հունվարի 21-ին Սևծովյան տնտեսական համագործակցություն կազմակերպության (ՍԾՏՀ) մշտական միջազգային քարտուղարության կենտրոնակայանում ՍԾՏՀ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Սահակ Սարգյանն իր լիազորությունների պաշտոնական հավաստագիրը ներկայացրեց ՍԾՏՀ-ի մշտական միջազգային քարտուղարության գլխավոր քարտուղար Մայքլ Քրիստիդեսին (Michael Christides)։ Զրույցի ընթացքում երկուստեք դրական գնահատվեց Հայաստանի և ՍԾՏՀ-ի քարտուղարության միջև հաստատված արդյունավետ փոխգործակցությունը, ինչպես նաև՝ ՀՀ կառուցողական ներգրավվածությունը կազմակերպության աշխատանքներին: ԳՔ-ի խնդրանքով Սահակ …

