Բանակցություններին Արցախի մասնակցության նշանակությունը չափազանցված է. Արա Պապյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 11:11
ՏԻՄ ընտրությունների օրը ՆԳՆ 112 հեռախոսահամարին հանցագործությունների վերաբերյալ ահազանգ չի ստացվել
28.09.2026 | 10:56
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Չեռնոգորիայի դեմ խաղում
28.09.2026 | 10:48
Անահիտ Մանասյանը Բրյուսելում քննարկել է ՄԻՊ անկախության և արդյունավետ աշխատանքի երաշխիքները
28.09.2026 | 10:32
Համլետ Մանուկյանը` World challenge cup-ի հաղթող, Արթուր Ավետիսյանը՝ արծաթե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 10:17
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հրաժարական է տվել
28.09.2026 | 10:02
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 28-ի դրությամբ
28.09.2026 | 09:45
Պապիկյանը չհայտարարված այցով մեկնել է զորամասերից մեկը ու հետևել առավոտյան մարմնամարզությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
28.09.2026 | 09:34
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
28.09.2026 | 02:28
«Արդարացում չունեցող կոպիտ սխալ». Թաթա Սիմոնյանը ներողություն է խնդրել սեպտեմբերի 27-ին իր համերգի ցուցադրության համար
28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը «Մոդուս Վիվենդի» հետազոտական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանի հետ

– Պարո՛ն Պապյան, Ստեփանակերտում հրավիրվել է Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Արցախի նախագահ Բակո Սահակյանը հանդես են եկել ելույթներով: Դրանցում ի՞նչ կարևոր շեշտադրումներ եք տեսել՝ հատկապես Արցախին վերաբերող:

– Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում շեշտադրում կատարեց երկու հարցի վրա: Առաջինը Հելսինկյան եզրափակիչ ակտի երեք սկզբունքներն էին․ տարածքային ամբողջականություն, ուժի կիրառման կամ կիրառման սպառնալիքի բացառում և ժողովուրդների ինքնորոշում: Երկրորդ մասով անդրադարձավ այն 6 բաղադրիչներին, որոնք արդեն տարիներ ի վեր քննարկվում են Արցախի խնդրի լուծման շրջանակներում: Մասնավորապես՝ «Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողության ներքո», խոսքը ԼՂԻՄ-ի 7 շրջանների վերադարձի մասին է: Միջանկյալ կարգավիճակ ԼՂ համար՝ անվտանգության և ինքնակառավարման երաշխիքների տրամադրմամբ»։ Ուշադրություն դարձրեք՝ անգամ ինքնավարություն չէ, այլ ինքնակառավարում: Հաջորդ բաղադրիչը՝ «Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կապող միջանցք»։ Կապող միջանցք, բայց ո՛չ ընդհանուր սահման:

Եվ պիտի ասեմ, քննարկումներն այն են, որ այդ միջանցքը պիտի գտնվի հայկական, թե միջազգային վերահսկողության ներքո և ինչքան ժամանակով՝ դեռ պարզ չի: Հաջորդը՝ «ԼՂ վերջնական իրավական կարգավիճակի ապագա հստակեցում՝ իրավականորեն պարտադիր կամարտահայտման միջոցով»: Եվ այստեղ օգտագործված չի ո՛չ պլեբեսցիտ, ո՛չ ռեֆերենդում բառերը, այլև՝ կամարտահայտություն բառը, և կարելի է հասկանալ՝ այդ երկուսից մեկն է։ Բայց, ամեն դեպքում, իրավական տերմինի բացակայությունը հետագայում կարող է խնդիրներ առաջացնել մեկնաբանության առումով։ Հատկապես պիտի նշենք, որ անգամ այս հայտարարության մեկնաբանության մեջ Ադրբեջանի ԱԳՆ-ն հստակորեն նշել է, որ ինքնորոշումը կարող է լինել միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը հարգելու պայմանով, ինչը նշանակում է՝ առավելագույնը ինքնավարություն Ադրբեջանի կազմում: «Բոլոր ներքին տեղահանված անձանց և փախստականների՝ բնակության նախկին վայրեր վերադարձ և միջազգային անվտանգության երաշխիքներ՝ ներառած նաև խաղաղապահ գործողությունները»: Սրանք, ըստ էության, այն վեց սկզբունքներն են կամ բաղադրիչները, որոնք ներառված են Մադրիդյան սկզբունքների մեջ: Չգիտես ինչու՝ այդ անունը չեն տալիս:

– Այո՛, սկզբունքներն ասվում են, բայց ինչո՞ւ Մադրիդյան անունը չեն տալիս: 

– Որովհետև ժողովուրդը դեմ է հենց Մադրիդյան սկզբունքներին: Այդ «մադրիդյան» բառը տվյալ դեպքում բացասական երանգավորում ունի, բայց բացարձակապես նույնն է։ Եվ անկախ նրանից, թե ով ինչպես կմեկնաբանի, երբ մենք տարածքներ ենք հանձնում, և փախստականներ են վերադառնում, ակնհայտ է, որ դրանից հետո որևէ ինքնորոշում տեղի ունենալ չի կարող զուտ այն պատճառով, որ ոչ միայն նրանք չեն ընդունի, այլ մարդ չի մնա ինքնորոշվելու:

– Այսինքն՝ մինչև հիմա սեղանին դրված բանակցային փաստաթուղթը Մադրիդյան սկզբունքներն են, և Նիկոլ Փաշինյանն էլ պետք է դա շարունակի:

– Ըստ Ն․Փաշինյանի հայտարարության՝ ինքը հավատարիմ է մնում նախկին իշխանության բանակցային մայրուղուն, այն է՝ Մադրիդյան սկզբունքներին, որին անձամբ ես դեմ եմ: Ես կարծում եմ՝ նաև Արցախի և ՀՀ-ի բնակչության մեծ մասն է դեմ, որովհետև այդ ճանապարհը չի տանում խաղաղության, ինչպես փորձ է արվում ներկայացնել, և ինչպես փորձ էր անում նաև Սերժ Սարգսյանը ներկայացնել: Սա ուղիղ ճանապարհ է պատերազմի, որովհետև եթե մենք առանց կարգավիճակի հստակեցման զիջում ենք այն, ինչը երկար տարիներ անվանել ենք անվտանգության գոտի, և բերում ենք ինչ-որ խաղաղապահների, որոնք մշտապես ձախողել են և չեն կարողացել ապահովել բնակչության անվտանգությունը, սա նշանակում է, որ ամրապնդում ենք Ադրբեջանի դիրքերը, թուլացնում մեր դիրքերը։ Եվ այդ վիճակում հաստատապես Ադրբեջանը որևէ զիջման չի գնա:

– Ն․Փաշինյանը, ըստ էության, պատասխանել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ Ձեր հիշատակած հայտարարության այն հատվածին, որտեղ բանակցային ձևաչափը չփոխելու մասին հորդոր էր ուղղվել ՀՀ ղեկավարությանը: «Արցախի ներգրավվածությունը բանակցային գործընթացում մեզ համար քմահաճույք չէ, ոչ էլ առավել ևս նախապայման, այլ պարզ արձանագրումն այն բանի, որ Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում առանցքային նշանակություն ունի Արցախի ներգրավվածությունը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Այս մեջբերումից ի՞նչ կարող ենք ենթադրել, շարունակելո՞ւ է նա պնդել, որ Արցախը պետք է ներգրավվի բանակցություններում:

– Միևնույն ժամանակ ինքը նշում է, որ չի նշանակում՝ սա նախապայման է, կամ սրանով բացառում ենք երկխոսությունը մյուս կողմի հետ:

– Շարունակելու է պնդել և շարունակելու է բանակցե՞լ:

– Ե՛վ շարունակելու է պնդել, և՛ շարունակելու է բանակցել: Պարզապես ուզում եմ եռանախագահների վերջին հայտարարությունից մի հատված էլ կարդալ, որպեսզի հստակ լինի, թե ինչ դիրքորոշում ունեն նրանք։ Այն, որ Ադրբեջանը պիտի մերժեր, միանշանակ էր և հասկանալի: Հիմա տեսնենք՝ ինչ են ասել եռանախագահները. «Վստահության ամրապնդման և խաղաղ գործընթացներն առաջ մղելու կարևորագույն բաղադրիչը մնում է համանախագահների միջնորդությամբ Բաքվի և Երևանի միջև շարունակական և ուղիղ երկխոսությունը»: Այսինքն՝ հստակ նշել են, որ այս ամբողջ գործընթացի համար Բաքվի և Երևանի միջև երկխոսությունն է պետք՝ մերժելով Արցախի ներգրավվածությունը: Հիմա՝ նախ, իմ կարծիքով, չափազանցվում է բանակցություններին Արցախի մասնակցության դերը: Դա, ի վերջո, ձևաչափ է: Ենթադրենք՝ Ն․Փաշինյանի աթոռի կողքին դրված է մի աթոռ ու Բակո Սահակյանն է նստած, և ի՞նչ: Արդյո՞ք սա էապես փոխելու է բանակցությունները, եթե բանակցության հիմքում մնալու են այս բաղադրիչները՝ տարածքներ հանձնել և այլն: Կարելի է ենթադրել երկու բան. որ այս ձևով պարզապես գործընթացը ձգձգելու հնարավորություն է ստեղծվում, որ՝ եթե նրանք ներգրավված չեն, մենք չենք կարող նրանց անունից խոսել։ Մյուսը՝ պատասխանատվությունն Արցախի վրա դնելն է, որովհետև եթե ինչ-որ բան հանձնելու լինի, ասեն՝ իրենց ներկայացուցիչը ներկա էր, թող խոսեր, ինչո՞ւ դեմ չի խոսել:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Արմինե Ավետյան