«Ժամանակ» թերթը գրում է. Մարզպետների կողմից իրենց և մարզպետարանների աշխատակիցներին պարգևատրելը հրահանգավորված է եղել կառավարությունից և անմիջականորեն կապված է խորհրդարանական ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի արձանագրած բարձր արդյունքների հետ: Մարզպետները և մարզպետարանների ենթակայության տակ գտնվող կառույցները ակտիվորեն ներգրավված էին ընտրական գործընթացներում, և իշխանությունը պետական բյուջեից կատարված պարգևատրումներով ցույց տվեց, որ ոչ մի ծառայություն առանց վարձատրության չի …

