Կառավարության որոշմամբ` Չինաստանի Հոնկոնգ հատուկ վարչական շրջանի անձնագիր ունեցող քաղաքացիների համար Հայաստանի հետ կգործի առանց մուտքի արտոնագրի ռեժիմ: Համապատասխան որոշման նախագիծը գործադիրի հավանությանը ներկայացրեց ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։ Ըստ օտարերկրյա քաղաքացիների մասին ՀՀ օրենքի՝ Հոնկոնգից ՀՀ եկած քաղաքացիների համար առանց մուտքի արտոնագրի ռեժիմը կգործի 180 օր, իսկ ՀՀ քաղաքացիների համար Հոնկոնգում՝ 30 օր։ Որոշումն ուժի …

