Կրթության և գիտության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել մանկավարժի վարքականոն նախագիծը: Փաստաթուղթը մշակվել է դեռևս 2013թ-ին, ուղարկվել է բոլոր ուսումնական հաստատություններ, ստացված կարծիքների հիման վրա ԿԳ նախարարության կողմից այն կրկին վերամշակվել և տեղադրվել է նախարարության կայքում՝ քննարկումների, ինչպես նաև առաջարկություններ ստանալու համար: Նախագծի նպատակն է սահմանել ուսուցչի մասնագիտական էթիկայի հիմնադրույթները, նպաստել կրթական գործընթացներում երեխաների իրավունքների …

