«Եվրատեսիլ 2019»-ին Հայաստանը ներկայացնող երգի հայտերի մրցույթի արդյունքում Հանրային հեռուստատեսության ստեղծագործական թիմը ստացել է շուրջ 300 հայտ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից։ Ինչպես հաղորդեցին Հանրային հեռուստատեսության հասարակայնության հետ կապերի բաժնից, հայտերի ընդունման փուլն ավարտվել է։ «Ստացված հարյուրավոր հայտերից ինձ համար կան մի քանի արդեն սիրելի դարձած երգեր, որոնցից և պետք է ընտրություն կատարվի։ Մեր թիմին …

