Մոսկվայում հունվարի 23-ի ուշ երեկոյան ավարտվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։ Այն ընթացել է դռնփակ պայմաններում. փոխանցում է ermenihaber-ը: Հանդիպմանը թուրքական պատվիրակությունից ներկա են եղել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, Ազգային հետախուզական ծառայության պետ Հաքան Ֆիդանը, Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դյոնմեզը, գյուղատնտեսության և անտառային ռեսուրսների նախարար …

