Եթե արտակարգ դրություն չմտցներ, կասեին՝ Ռոբերտ Քոչարյանը անգործության մատնվեց․ Քոչարյանի պաշտպան

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու ՀՔԾ-ի միջնորդության վերաբերյալ դատական նիստը շարունակվում է արդեն յոթ ժամ: Նիստերի դահլիճից դուրս գալուց հետո Քոչարյանի պաշտպաներից Ռուբեն Սահակյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Քոչարյանը պատրաստվում է այսօր ելույթով հանդես գալ։

«Ելույթով կարծում եմ, որ հանդես կգա, առաջին իսկ օրվանից ես լավ հիշում եմ՝ նա մի չքնաղ ելույթ ունեցավ։ Կգա ժամանակը՝ ինչ-որ մեկը կտա ձեզ գործի նյութերի մի մասը։ Օրինակ, ինքը ճիշտ է եղել, երբ հրավիրել է խորհրդակցություն՝ հաղորդագրություն ստանալով Ազգային անվտանգության ղեկավարի կողմից, որ բանակին փորձում են ներգրավել քաղաքական գործընթացների մեջ, որ երկրապահը ոտքի է կանգնել, փորձում են միանալ ժողովրդին, մարդիկ զինված են, լսած կլինեք, որ խոսքը գնում է գեներալ Մանվելի, գեներալ Մելքոնյանի մասին։ Վերջերս նրա մի ելույթը լսեցի, որտեղ ասում է՝ հատուկ գնդի ութսուն տոկոսը միացել է ցուցարարներին , ի՞նչ է սա նշանակում, զինվորականները միացե՞լ էին ցուցարաներին, ի՞նչ իրավունքով, որ նրանք դուրս են քաղաքական գործընթացներից։ Այս առումով է, որ Ռոբերտ Քոչարյանն ասում է՝ ես ժողով եմ արել եւ ասել եմ՝ բանակը մի ներքաշեք։ Եթե չստացվեր՝ Ռոբերտ Քոչարյանին կմեղադրեին անգործության մեջ։ Եթե արտակարգ դրություն չմտցներ, շատ եմ ցավում, որ մենք ունեցել ենք 10 զոհ, եթե ավելին լինեին, կասեին՝ Ռոերտ Քոչարյանը անգործության մատնվեց, ինչքան զոհ ունեցանք»,-ասաց նա։

Հարցին՝ ի՞նչ ցուցմունքներ կան իր պաշտպանյալի դեմ, նա ասաց․ «Հարց է տալիս մի սերժանտի՝ ի՞նչ գնահատական կտաք, արդյոք չի՞ խախտել Սահմանադրությունը, նա իրավաբան չի, ո՞նց կարա էդ հարցին պատասխանի, ախր ո՞նց ես էդ հարցը տալիս մի մարդու, որը պատասխանելու իրավասություն էլ չունի»։

Իսկ թե ինչո՞ւ իրենց չի հաջողվում հասնել նրան, որ փոխվի Քոչարյանի խափանման միջոցը, պաշտպանը պատասխանեց, որ փաստաբանների այդ ամենին դժվարությամբ են հասել, այդպես եղել է բոլոր նախագահների, այդպես է նաեւ Նիկոլ Փաշինյանի օրոք։

«Ես սպասում էի, որ փոփոխություններ են լինելու, իմ կոլեգաներն ասում էին նախորդ իշխանությունների համար՝ թող չավելացնեն ոչինչ, հիմա անում են նույն բանը, ի՞նչն է պատճառը, որ մինչեւ հիմա գործերը չեն մտնում դատարան։ Հարց տվեք Ձեզ՝ Հարությունյան Միքայելի գործը կուղարկե՞ն Մոսկվա, որովհետեւ նա ՌԴ քաղաքացի է, իրեն չեն հանձնում»։

Հիշեցնենք, որ առավոտյան 10։00-ից մեկնարկած նիստը դեռեւս ընթանում է, երկրորդ նախագահն այսօրվա նիստին ներկա է, մինչդեռ երեկ չէր մասնակցում։

Քոչարյանը մեղադրվում է «Մարտի 1»-ի քրեական հայտնի գործով սահմանադրական կարգը տապալելու մեջ․ նա կալանքի տակ է դեկտեմբերի 1-ից։

Լիլիթ Շաբոյան